Աշտարակ

Ashtarak

Աշտարակը Արագածոտնի մարզի վարչական կենտրոնն է: Այն գտնվում է Քասաղ գետի ձախ ափին։ Քաղաքի անվանումը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում: Քաղաքը գտնվում է Երևանին մոտ, այնպես որ շատ հեշտ է այնտեղ հասնել մեքենայով կամ տաքսիով:

Աշտարակի տեսարժան վայրերը

Առաջին վայրը, որը հարկավոր է այցելել Աշտարակում՝ գլխավոր հրապարակն է: Այնտեղ է կանգնեցված Ներսես Աշտարակեցու գեղեցիկ արձանը: Վերջերս հրապարակի կենտրոնում տեղադրվել են նաև ծառերի տեսքով գեղեցիկ շատրվաններ: Հրապարակի հարևանությամբ է գտնվում հայ մեծ արձակագիր Վարդգես Պետրոսյանի արձանը:

Քաղաքային շուկան գտնվում է Աշտարակի կամրջի մոտ: Այստեղ կարող եք հետևել ավանդական լավաշի պատրաստման գործընթացին: Կամրջի տակ բազմաթիվ ռեստորաններ, առողջարաններ և լողավազաններ են, որտեղ կարելի է հանգստանալ և լավ ժամանակ անցկացնել:

Եթե ​​լինեք Աշտարակում, այցելեք Պերճ Պետրոսյանի տուն-թանգարանը, ապա կանգ առեք պատկերասրահի հարևանությամբ գտնվող «Թոնրատան» մոտ և վայելեք իսկական հայկական լավաշ: Քաղաքի ամենահին տները գտնվում են այս հատվածում: Եվ, իհարկե, Աշտարակի ամենահիասքանչ տեսարժան վայրերից են կիրճի եզրին ծվարած Կարմրավորի, Ծիրանավորի և Սպիտակավոր երեք հնագույն եկեղեցիները։

Նախքան քաղաքից մեկնելը կարող եք նաև այցելել “Այրուձի” ձիարշավարանը՝ ձի քշելու կամ պարզապես կենդանիների հետ շփվելու համար։ Հավատացեք, այս վայրն իսկապես անմոռանալի է։


Sights

Սաղմոսավանք

Սաղմոսավանքը գտնվում է Արագածոտնի մարզի Սաղմոսվան գյուղի արևելյան մասում: Եկեղեցին տեղակայված է Քասախ գետի աջ ափին՝ կիրճի եզրին։ Սաղմոսավանքը միջնադարի ամենահարուստ և նշանավոր հոգևոր կենտրոններից մեկն էր: 

Read More