Յաղդանի կամուրջ

Յաղդանի կամուրջ

Յաղդանի կամուրջը գտնվում է Լոռու մարզի Յաղդան գյուղի հյուսիսարևելյան եզրին՝ Յաղդան–Կողես ճանապարհի աջ կողմում։ Այն կառուցված է Յաղդանջուր վտակի վրա և ընդգրկված է հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձանների ցանկում։ Կամուրջը թվագրված է XIII դարով։

Կամուրջը միաթռիչք կառույց է, և ներկայումս գտնվում է վթարային վիճակում։

Կողես տանող ճանապարհի եզրին գրանցված է XII–XIII դարերի գերեզմանոց՝ նույն ժամանակաշրջանի խաչքարերով։ Ավելի արևելք պահպանվել է մեկ այլ միջնադարյան գերեզմանոց, որտեղ կան X–XIV դարերով թվագրված խաչքարեր։ Գյուղից հյուսիս գտնվում է նաև «Կարմիր խաչ» կոչվող հուշարձանը՝ բարձր պատվանդանի վրա կողք կողքի կանգնեցված XII–XIII դարերի երեք խաչքարերով։


Քարտեզ