«Որդան կարմիր» պետական արգելավայր

«Որդան կարմիր» պետական արգելավայր

«Որդան կարմիր» պետական արգելավայրը գտնվում է Արմավիրի մարզում՝ Արարատյան հարթավայրի աղուտային տարածքներում։ Այն ստեղծվել է 1987 թվականի փետրվարի 2-ին։ Ներկայիս սահմաններով արգելավայրի տարածքը 219.85 հեկտար է և բաղկացած է երկու առանձին հատվածից՝ Արազափի կողմում՝ 198.33 հեկտար, և Ջրառատի կողմում՝ 21.52 հեկտար։ Տարածքը գտնվում է ծովի մակերևույթից մոտ 835–850 մետր բարձրության վրա։

Ժամանակի ընթացքում փոխվել է կլիման, և մի շարք հատվածներում նկատվել է աղուտային բուսականության նահանջ։ Որոշ հատվածներում հալոֆիտ բուսատեսակների փոխարեն տարածվել են խոնավ պայմաններին բնորոշ բույսեր։

Բուսական ծածկույթում գերակշռող տեսակներից նշվում են Halostachys, Salicornia և Halocnemum ցեղերի ներկայացուցիչները։ Դրանց հետ միասին հանդիպում են նաև սովորական եղեգը (Phragmites australis), ինչպես նաև այլ խոտաբույսեր։


Քարտեզ