Ծաղկեվանքը գտնվում է Արագածոտնի մարզում՝ Արայի լեռան հարավային լանջին։ Այն ժայռափոր մատուռ է, որը տեղակայված է բնական քարայրի մեջ։ Մատուռը հայտնի է նաև Կույս Վարվառայի մատուռ անվամբ։ Հայ ժողովրդական քրիստոնեական ավանդության մեջ Սուրբ Վարվառան համարվում է նահատակ կույս, որի բարեխոսությանը դիմել են հատկապես հիվանդությունների, դժբախտությունների և դժվարությունների ժամանակ։ Ծաղկեվանքում պահպանված ուխտագնացության ավանդույթը կապված է հենց այդ սրբի անվան հետ։
Ըստ ավանդութայն՝ Վարվառան հրաժարվում էր ամուսնանալ հեթանոսի հետ, որի պատճառով էլ հայրը որոշում է սպանել դստերը։
Այստեղ այցելում են հատկապես Սուրբ Վարվառայի հիշատակի օրը՝ որը Հայ Առաքելական Եկեղեցում շարժական է և նշվում է Խաչվերացի 4-րդ կամ 5-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը։
Ծաղկեվանքի շրջակայքում պահպանվել են 10–11-րդ դարեր և 13–17-րդ դարերի խաչքարեր և գերեզմանոց։