Աբովյան 8, Երևան
+ 374 12 505 515
terghazaryans.microart@gmail.com
http://eduardterghazaryan.com/
10: 00-20: 00
«Տեր-Ղազարյանների միկրո արվեստի» թանգարանը Հայաստանում միկրո քանդակների առաջին թանգարանն է:
Այստեղ Տեր-Ղազարյաններ պապի և թոռան միկրո աշխատանքներն են՝ տեղադրված հատուկ պատրաստված պատվանդանների վրա՝ հատուկ լուսավորությամբ: Ցուցահանդեսում տեղ են գտել նաև Էդուարդ Տեր-Ղազարյան ավագի կողմից դեռ հեռավոր 70-ական թվականներին ստեղծած ծաղրանկարների մի մասը ՝, նրա կողմից հորինված և ստեղծած երաժշտական գործիքներ, և ֆիլմ, որը պատմում է նրա բազմակողմանի տեսակի մասին:
Թանգարանի ստեղծման գաղափարը ծնվել է դեռևս 2009 թ.-ին, երբ Տեր-Ղազարյան ավագը յուրօրինակ արվեստի գաղտնիքները փոխանցում էր իր ավագ թոռնիկին, որպեսզի նա պահպանի դրանք, զարգացնի և փոխանցի ապագա սերունդներին:
Երևանի Տեր-Ղազարյանների միկրոարվեստի թանգարանը գործում է 2018-ի նոյեմբերի 1-ից, երբ վերջապես հնարավոր եղավ հավաքել Վարպետի այն եզակի գործերը, որոնք աշխարհի տարբեր ծայրերում հիացրել են այցելուներին իրենց եզակիությամբ:
Ինչ ասել է միկրոքանդա՞կ։ Պատկերացրեք ասեղի անցքում Չարլի Չապլինին կամ մի ամբողջ կառք։ Չստացվե՞ց։ Ուրեմն անպայման այցելեք ու վայելեք այդ աշխատանքները։
Երկուշաբթի-կիրակի `10: 00-20: 00
Մուտքավճար՝
Մեծահասակները` 2000 դրամ
Երեխաներ (6-17 տարեկան) - 1000 դրամ
Աշխարհի ամենահամեղ ջուրը
Աշխարհի ամենահարուստ հայերը
Անկախության օրը Հայաստանում