Գեղարքունիքի երկրագիտական թանգարան

Գեղարքունիքի երկրագիտական թանգարան

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանը գտնվում է Գավառ քաղաքում և գործում է 1952 թվականից։ Այն ներկայացնում է Գեղարքունիքի պատմությունը՝ հին քարի դարից մինչև նորագույն ժամանակաշրջան։ Այստեղ պահպանվում է ավելի քան 8427 թանգարանային առարկա, որոնցից 2318-ը ցուցադրված է 6 սրահներում։

Թանգարանի կարևորագույն բաժիններից մեկը հնագիտության բաժինն է։ Այստեղ պահպանվում են քարե աշխատանքային գործիքներ, հնագույն աղորիք, խարիսխ, բրոնզե դաշույններ և զարդեր։ Հատուկ արժեք ունեն Ուրարտուի արքա Ռուսա I-ի սեպագիր արձանագրությունը և Արտաշես I-ի արամեատառ արձանագրությամբ սահմանասյունը։

Այն ընդգրկում է նաև ազգագրական և կենցաղային իրեր, արհեստների նմուշներ, դրամներ, լուսանկարներ, փաստաթղթեր, շքանշաններ և արվեստի գործեր։

Թանգարանում պարբերաբար կազմակերպվում են նաև ժամանակավոր ցուցադրություններ։ Օրինակ՝ տարբեր տարիներին ներկայացվել են ազգային-ազգագրական առարկաներ, պղնձագործության նմուշներ, հայկական աղամաններ, տարազներ, ինչպես նաև առանձին գործիչների կյանքին և գործունեությանը նվիրված ցուցադրություններ։


Քարտեզ