Սուրբ Կիրակի եկեղեցի

Սուրբ Կիրակի եկեղեցի

Սուրբ Կիրակի եկեղեցին գտնվում է Կոտայքի մարզի Արզնի գյուղում։ Այն VI դարի քառախորան եկեղեցի է։

Սուրբ Կիրակին համեմատաբար լավ է պահպանվել, և նրա ծավալատարածական հորինվածքը մեզ է հասել գրեթե անփոփոխ։ Կառույցի հիմքում 2.32 × 2.32 մ չափերով կենտրոնական քառակուսին է, որը չորս կողմերից շրջապատված է կիսաշրջանաձև հենախորշերով։ Թմբուկից դեպի գմբեթ անցումն իրականացվել է ևս ութ՝ ավելի փոքր տրոմպներով։ Այս երկաստիճան անցումն է Սուրբ Կիրակիի կառուցվածքային հետաքրքիր առանձնահատկություններից մեկը։

Արևմտյան կողմում է եկեղեցու միակ մուտքը։ Եկեղեցին ունի կլոր լուսամուտներ, որոնք չեն հանդիպում հայկական այլ հուշարձաններում։ Եկեղեցու մյուս առանձնահատկություններից են ութանկյուն արտաքին եզրագիծը և քառակուսի պատվանդանը։ Ճակատն արտաքինից հարդարված չէ։ Եկեղեցին կառուցված է կանոնավոր շարքերով տեղական վարդագույն տուֆից տաշված քարից։


Քարտեզ