Մոզրովի քարանձավ

Մոզրովի քարանձավ

Մոզրովի քարանձավը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Մոզրով բնակավայր տանող ճանապարհի հարևանությամբ։ Քարանձավը համարվում է Հայաստանի երկարությամբ երրորդ մեծ քարանձավը։ Այն խորանում է ավելի քան 300 մետր և ունի մեծ քանակությամբ շթաքարային գոյացություններ։ Գոյացություններն ունեն գունային բազմազանություն՝ կարմիր, կարամելային, դեղին և սպիտակ երանգներով։

Մոզրովի քարանձավում արձանագրում է ստալակտիտների, ստալագմիտների, հոսքային կալցիտային գոյացությունների, բյուրեղների, «քարանձավային մարջանների», բարակ խողովակաձև ստալակտիտների և հելիկտիտների առկայություն։

Քարանձավը կազմված է երկար, մեծ գլխավոր սրահից՝ առանձին ճյուղավորումներով։ Քարանձավի հայտնի մուտքը առաջացել է ճանապարհաշինության ժամանակ տեղի ունեցած փլուզման հետևանքով։


Քարտեզ