Գառնիի Մաշտոց Հայրապետ եկեղեցի

Գառնիի Մաշտոց Հայրապետ եկեղեցի

Գառնիի «Մաշտոց Հայրապետ» անունով հայտնի եկեղեցին գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում։ Համալիրը թվագրվում է XII–XIII դարերով։ Ավանդաբար այն կոչվել է «Մաշտոց Հայրապետ»՝ 897 թվականին վախճանված Մաշտոց կաթողիկոսի անունով, սակայն արձանագրություններից երևում է, որ կառույցի իրական անունը եղել է Սուրբ Աստվածածին, իսկ XIV դարում այն հիշատակվել է նաև որպես Սումպենց վանք։

Եկեղեցու պատերին և հարակից հուշարձանների վրա պահպանվել են XIII–XIV դարերի բազմաթիվ արձանագրություններ։ Դրանցից մի քանիսը վերաբերում են նվիրատվություններին և տնտեսական հարաբերություններին։

Եկեղեցու բակում կան քանդակված խաչքարեր, որոնցից մեկը կրում է 1200 տարեթիվը։ Եկեղեցու կողքին կառուցված է նաև մահարձան՝ ագուցված խաչքարով։


Քարտեզ