Կեչուտի ջրամբար

Կեչուտի ջրամբար

Կեչուտի ջրամբարը գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Արփա գետի հովտում, Ջերմուկից ոչ հեռու։ Այն կառուցվել է Արփա–Սևան ջրատար համակարգի հետ կապված և շահագործման է հանձնվել 1981 թվականին։ Պատվարը քարալիցքային է՝ մոտ 50 մ բարձրությամբ, 230 մ երկարությամբ։ Ընդհանուր ծավալը 22, 5 միլիոն մ³ է, օգտակար ծավալը՝ 3, 5 միլիոն մ³, հայելու մակերեսը՝ 1, 2 կմ²։

Կեչուտի ջրամբարից ջուրը նախ թիվ 1 թունելով տեղափոխվում է Եղեգիսի ջրատար, որտեղ միանում է Եղեգիս գետի հոսքին, ապա թիվ 2 թունելով հասնում է Սևանա լիճ։ Արփա–Սևան համակարգի ընդհանուր թունելային երկարությունը կազմում է մոտ 48.3 կմ։

Սնվում է Արփա գետից և մթնոլորտային տեղումներից։ Կեչուտի ջրամբարն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ էկոլոգիական նշանակություն, իսկ դրա շահագործման ռեժիմը պետք է նպաստի նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության պահպանմանը։

Հին Կեչուտ գյուղի VII դարի եկեղեցին մնացել է Կեչուտի ջրամբարի ջրերի տակ։


Քարտեզ