Կամակատար մատուռ

Կամակատար մատուռ

Կամակատար մատուռը գտնվում է Վանաձորի Տարոն թաղամասի բարձրադիր հատվածում՝ համանուն բլրի գագաթին։ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում այն տեղորոշվում է Վանաձոր–Ստեփանավան ճանապարհից 300 մետր հարավ-արևելք։ Ըստ արձանագրությունների՝ Կամակատար մատուռը կառուցվել է 1841 թվականին։

Մատուռի անունը բացատրվում է որպես կամք կատարող։

Մատուռի պատին պատկերված է Աստծո զորեղ ձեռքն այն մուրճով։ Ենթադրաբար այն կապված է Գրիգոր Լուսավորչի տեսիլքի հետ, ըստ որի Աստված հարվածել ու հարթել է Քրիստոսի իջման վայր էջմիածինը։

Կամակատարի շրջակա տարածքը կապված է նաև 1918 թվականի Ղարաքիլիսայի ճակատամարտի հետ։ Այն բլուրը, որի վրա գտնվում է սրբավայրը, գտնվում է Ղարաքիլիսայի ճակատամարտի ռազմադաշտի տարածքում։

Ուստի 1918-1920-ական թվականներին այս շրջակայքն օգտագործվել է նաև որպես ապաստարան ու բնակատեղի հայ գաղթականների համար:

2017 թվականի հուլիսի 2-ին մատուռը վերաօծվել է Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ։


Քարտեզ