Մարալիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Շիրակի մարզի Մարալիկ գյուղում։ Արևելյան դռան վերևում գտնվող արձանագրության համաձայն եկեղեցին կառուցվել է 1903։ Այն առավել քան 100 տարի գտնվել է կիսաքանդ վիճակում։ Մոտ 200 տարի առաջ եկեղեցու տեղում գործել է Սուրբ Ստեփանոս մատուռը։
Ինչպես և մի շարք այլ եկեղեցիներ, Մարալիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին խորհրդային տարիներին ծառայել է որպես պահեստ։
Եկեղեցին ամբոջապես վերանորոգվել և վերաբացվել է 1994 թվականին։ 2019 թվականին վերականգնողական աշխատանքներից հետո Մարալիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին վերաօծվել է Շիրակի թեմի առաջնորդի կողմից։