Հաղարծինի վանք

place

icon-map3902, Տավուշի մարզ

Հաղարծինի վանքը հիմնադրվել է Բագրատունիների կողմից՝ 10-րդ դարում: Այն գտնվում է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից 18 կմ հյուսիս: Ըստ պատմաբան Կիրակոս Գանձակեցու, վանքը կառուցվել է 10-13-րդ դարերում:

Համալիրն ընդգրկում է չորս եկեղեցիներ՝ Սուրբ Գրիգոր (1244), Սուրբ Աստվածածին (1281), Սուրբ Կաթողիկե (12-րդ դար) և Սուրբ Ստեփանոս (1232), ինչպես նաև երկու գավիթը, սեղանատունը և բազմաթիվ խաչքարեր:

Համալիրի ամենահին եկեղեցին Սբ Գրիգորն է (մոտ Xդ.), որը խաչաձև-գմբեթավոր կառույց է: Վանքը կառուցվել է հեթանոսական տաճարի տեղում: Եկեղեցուն կից 4 սյուներով մեծ գավիթն է, որը XIIդ. վերջին կառուցել է իշխան Իվանե Զաքարյանը։ Սուրբ Գրիգոր եկեղեցու բակում «Թևավոր» կոչվող խաչքարն է, որն արդեն 7 դար է իր վրա պահպանում է «որդան կարմիր» ներկի հետքեր: 

Հաղարծինի վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սուրբ Աստվածածինն է, որն ըստ հարավային մուտքի արձանագրության կառուցվել է 1281 թվականին: Եկեղեցու արևմտյան ճակատի դիմաց պահպանվել են ավերված կառույցի մնացորդները: 

Սուրբ Աստվածածին եկեղեցու տակ կա թաքստոց-գանձատուն,  որտեղ պահվել են սրբությունները: Վանական համալիրն ունի նաև գետնուղի, որը տանում է դեպի գետը և օգտագործվել է պաշարման ընթացքում ջուր բերելու կամ փախչելու համար:

Վանքի սեղանատունը կառուցվել է 1248-ին՝ ճարտարապետ Մինասի կողմից։ Այն հայկական միջնադարյան ճարտարապետության լավագույն նմուշներից է: Սեղանատան 12 սյուները խորհրդանշում են Քրիստոսի 12 առաքյալներին:  Վանքի տարածքում՝ ժայռալանջերին, կան մի քանի աղոթարաններ, որոնք թվագրվում են 5-7-րդ դարերով:

360 Stories

Map