Գեղարոտի ջրվեժ

Գեղարոտի ջրվեժ

Գեղարոտի ջրվեժը գտնվում է Արագած լեռան լանջին՝ համանուն Գեղարոտ գետակի վրա (Քասաղի վտակներից մեկը), ծովի մակարդակից մոտ 3000 մետր բարձրության վրա, Արագածոտնի մարզում, Արագած գյուղից մոտ 12 կիլոմետր հեռավորության վրա։ Ջրվեժի բարձրությունը կազմում է շուրջ 17 մետր։

2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված ՀՀ կառավարության որոշման համաձայն ջրվեժը ներառվել է բնության պետական հուշարձանների ցանկում։ Ջրվեժ հասնելու համար կարող եք Արագած գյուղից բարձրանալ մոտ 9 կմ, (ամենագնացներով) այնուհետև մնացած 2կմ-ը բարձրանալ ոտքով։


Քարտեզ