Ծիծեռնակաբերդի խճուղի, Երևան
+37410 39 09 81
11:00-16:30
Հայոց ցեղասպանության հուշահամալիրը կամ Ծիծեռնակաբերդը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այն կառուցվել է 1967 թվականին Երևանում և ներառում է թանգարան-ինստիտուտի շենքը, որը բացվել է 1995 թվականին:
Հայոց ցեղասպանությունն իրականացրել է Օսմանյան կայսրությունը, որի արդյունքում սպանվել է ավելի քան 1,5 միլիոն հայ: Օսմանյան կայսրությունն իր ծրագիրը սկսեց 1915 թվականի ապրիլի 24-ին՝ Կոստանդնուպոլսից (ներկայիս Ստամբուլ) ձերբակալելով հայ մտավորականության և համայնքի ղեկավարների 270 ներկայացուցչի, որոնց մեծ մասը գնդակահարվեց կամ դաժանորեն սպանվեց:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին սկսվեցին ազգային փոքրամասնությունների, հիմնականում հայերի վտարումը: Նախ սպանվեցին տղամարդիկ, իսկ հետո կանայք, երեխաները, ծերերը, որոնք նույնպես ենթարկվեցին խոշտանգումների և վտարվեցին Սիրիայի անապատ ...
Նրանք, ովքեր կարողացան փախչել և չդառնալ ցեղասպանության զոհ, ցրվեցին հսկայական աշխարհի տարբեր ուղղություններով և կազմավորեցին հայկական սփյուռքը: Ցեղասպանության հուշահամալիրը կարևոր ու նշանակալից տեղ է բոլոր հայերի համար: Ամեն տարի ապրիլի 24-ին, աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերը գալիս են Ծիծեռնակաբերդ ՝ հարգելու անմեղ զոհերի հիշատակը և ծաղիկներ դնում Հավերժական կրակի մոտ:
Ցեղասպանության թանգարանը գտնվում է հուշահամալիրի կողքին և ունի 2 հարկ: Երկրորդ հարկում ցուցասրահն է, իսկ առաջինում՝ գրադարանը, փաստաթղթերի արխիվը, հանդիպումների սենյակն ու հետազոտական կենտրոնը: Այստեղ հյուրերը կարող են տեսնել փաստաթղթեր, լուսանկարներ և զոհերի անձնական իրերը:
2015 թվականին Հայաստանի Հանրապետությունը հրապարակեց Ցեղասպանության հիշատակի 100-ամյա տարելիցի պաշտոնական խորհրդանշանը` անմոռուկը: Այն խորհրդանշում է հավերժական հիշողությունը և ստեղծվել է հայերի անցյալի, ներկայի և ապագայի զգացմունքներն ու ապրումներն արթնացնելու համար:
Անմոռուկի բաղադրիչներն ունեն տարբեր բացատրություններ և իմաստներ: Ծաղկի սև կենտրոնը ներկայացնում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության տառապանքներն ու մռայլ հանգամանքները: Բաց մանուշակագույն ծաղկաթերթերը ներկայացնում են ամբողջ աշխարհի հայկական համայնքների միասնությունը։
Հինգ թերթերը հինգ մայրցամաքներն են, որտեղ հայերը գտել են իրենց նոր տունը: Մուգ մանուշակագույնը Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների հագուստների գույնն է։ Նրանք եղել են և կան հայկական ինքնորոշման հիմքը:
Մեջտեղի տասներկու դեղին թերթիկները Ծիծեռնակաբերդի տասներկու սյուներն են, որոնք խորհրդանշում են այն գավառները, որոնցում հիմնականում տեղի են ունեցել իրադարձությունները: Դեղին գույնը խորհրդանշում է լույս, ստեղծագործ միտք և հույս:
Թանգարանը բաց է
Երեքշաբթի - Շաբաթ 11: 00-16: 30
Թանգարանը փակ է
Երկուշաբթի, Ազգային տոներին և հիշատակի օրերին
Մուտքն անվճար է: