Ինչո՞ւ եք ճանապարհորդում: Հատկապես ի՞նչ եք ուզում։ Ճանապարհորդությունը հանդիպում է նոր մարդկանց հետ կամ նոր վայրերի, մշակույթների և ավանդույթների հայտնագործում: Հայաստանը մի երկիր է, որը կօգնի ձեզ գտնել այն ամենը, ինչ փնտրում եք։
Հայաստան այցելելն արդեն իսկ լավ սկիզբ է նրա պատմությունն ու մշակույթը բացահայտելու համար։ Եվ ինչպե՞ս կարող եք դա անել․ իհարկե՝ թանգարաններ այցելելով։ Այս հոդվածում ես ուզում եմ Ձեզ ներկայացնել Երևանի լավագույն թանգարանները, որոնք Ձեր առջև կարող են բացել Հայաստանի երկար ու հետաքրքիր պատմության և մշակույթի ողջ պատկերը:
Հայաստանի պատմության թանգարան
Հայաստանի պատմության թանգարանը հիմնադրվել է 1919 թվականի սեպտեմբերի 9-ին։ Այն ձևավորվել է՝ նմուշներ ներառելով Կովկասի հայկական ազգագրական ասոցիացիայի, Նոր Նախիջևանի հայկական հնությունների թանգարանի, Անիի հնությունների թանգարանի և Վաղարշապատի հին ձեռագրերի պահոցի հավաքածուներից։ Նախնական հավաքածուն կազմել է 15,289 նմուշ։
Հայաստանի պատմության թանգարանն իր հավաքածուները մշտապես համալրում է հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հայկական հին օբյեկտներում իրականացված ընթացիկ հետազոտությունների գտածոններով: Հավաքածուների այլ իրեր համալրվում են գնումների և նվիրատվությունների միջոցով։ Այս թանգարանում Դուք կարող եք տեղեկանալ հնագույն արևելյան հասարակությունների միջև նոր մշակութային հարաբերություններին, ինչպիսիք են Կովկասը, Կրետեն, Եգիպտոսը, Միտաննին, Հռոմը և Բյուզանդական կայսրությունը։
Էրեբունի թանգարան
Յուրաքանչյուր հայ գիտի, որ Երևանը նախկինում Էրեբունի էր կոչվում։ Իսկ եթե ցանկանում եք իմանալ Երևանի պատմության մասին, ապա անպայման այցելեք Էրեբունի թանգարան։ Թանգարանը բացվել է 1968 թվականին Արին-բերդ բլրի ստորոտին, որը նվիրված էր Էրեբունի քաղաքի 2750-ամյակին։ Թանգարանի կենտրոնական մուտքի մոտ կարելի է տեսնել Արգիշտի 1-ին թագավորի՝ քաղաքի հիմնադիրի պատկերով մեծ խորաքանդակ։
Թանգարանում ներկայացված են 1950-1959 թվականներին Էրեբունի ամրոցի պեղումների ժամանակ հայտնաբերված մոտ 1500 ցուցանմուշներ: Թանգարանում պահվում են պեղումների ժամանակ հնագետների կողմից հնագույն քաղաքի, ինչպես նաև հարևան Թեյշեբաինի քաղաքի տարածքում հայտնաբերված բոլոր առարկաներն ու եզակի գտածոները: Որպեսզի թանգարանը չսահմանափակվեր նեղ հավաքածուով, այստեղ ներկայացվել են նաև Հայաստանի բոլոր անկյուններից բերված այլ պատմական ցուցանմուշներ։
Հայոց Ցեղասպանության թանգարան
Թանգարանային համալիրը գտնվում է Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Հրազդանի կիրճում։ Այս թանգարանը նվիրված է Օսմանյան կայսրությունում 1915-1922թ. հայերի կոտորածին։ Ճարտարապետներ Արթուր Թարխանյանի և Սաշուր Քալաշյանի և նկարիչ Հովհաննես Խաչատրյանի համատեղ աշխատանքի արդյունքում նախագծված երկհարկանի ցուցասրահը կառուցված է բլրի լանջին։ Պատմության այս սարսափելի իրադարձությունը պատմվում է լուսանկարների, փաստաթղթերի, լրագրային հոդվածների և ֆիլմերի միջոցով:
Թանգարանից լայն ճանապարհ է ձգվում, որը ուղեկցվում է 1967 թվականին կառուցված 100 մետր երկարությամբ պատով, որի վրա փորագրված են զոհ դարձած համայնքների անունները։ Այն բաղկացած է 40 մետր երկարությամբ աշտարակից, 12 բազալտե սալիկներից, որոնք կռացել են, որպեսզի պահպանեն հավերժական կրակը։
12 թեքված սալիկներն իրենցից ներկայացնում են Արևմտյան Հայաստանի կորցրած գավառները՝ հողեր, որոնք հանձնվել են Թուրքիային։ Այստեղ է գտնվում նաև ծառաստանը՝ տնկված օտարերկրյա առաջնորդների կողմից, ովքեր այցելել են հուշահամալիր և ծաղիկներ դրել անմար կրակի շուրջ, որը գտնվում է 12 սալիկի կենտրոնում։
Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Գաֆէսճեան թանգարանային հիմնադրամը Երևանի արվեստի թանգարանն է, որը գտնվում է Կենտրոն վարչական շրջանում՝ Կասկադի տարածքում և նրա շուրջ, որն իրենից ներկայացնում է զանգվածային աստիճանների համալիր, որտեղ կան նաև շատրվաններ։ Այն գտնվում է Թամանյան փողոցի և հետիոտնային գոտու այգիներից դեպի վերև բարձրացող տարածքում։ Համալիրը ստեղծվել է 2002 թվականին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Ասլան Մխիթարյանի, Սարգիս Գուրզադյանի նախագծով։ Թանգարանի հավաքածուի մեծ մասը ներկայացվել է հիմնադիր Ջերարդ Գաֆեսճյանի անձնական հավաքածուից։
Ներկայացնելով ավելի քան 5000 աշխատանքներ, կենտրոնը ցուցադրում է ապակու՝ աշխարհի ամենաամբողջական հավաքածուներից մեկը։ Մասնավորապես նշանավոր են չեխ զույգի՝ Ստանիսլավ Լիբենսկիի և Յարոսլավ Բրիխտովայի աշխատանքները։ Այս զույգի համատեղ աշխատանքը հեղափոխել է ապակու օգտագործումը որպես գեղարվեստական միջոց։
Հավաքածուն ներառում է նաև նկարչության, գեղանկարչության և քանդակագործության բազմաթիվ նմուշներ՝ ստեղծված ազդեցիկ արվեստագետների կողմից, այդ թվում, Ֆեռնանդո Բոտերո, Արշիլ Գորկի, Ջենիֆեր Բարթլետ և ուրիշներ: Զարմանալի ցուցահանդեսներից մեկը, որը Դուք կարող եք տեսնել այստեղ, Սվարովսկի Բյուրեղյա Պալատի ջահեր են, որոնք հեղափոխական նախագիծ են՝ ուղղված բյուրեղապակու օգնությամբ լույսի և դիզայնի վերարտադրման ձեռագրի ստեղծմանը:
Վերարտադրելով ջահերի հարուստ ավանդույթները՝ Սվարովսկի Բյուրեղյա Պալատը կոտրել է կարծրատիպերը, խաղացել կանոնների հետ և նոր էջ բացել կրթության, արվեստի և դիզայնի պատմության մեջ։ Սվարովսկի Բյուրեղյա Պալատը աշխատել է աշխարհի ամենահայտնի դիզայներների հետ։ Կենտրոնը շարունակում է ներկայացնել ժամանակակից արվեստի եզակի գործեր և առաջարկում է դասախոսությունների, ֆիլմերի, համերգների բազմազան ծրագրեր, ինչպես նաև մի շարք կրթական նախաձեռնություններ՝ մեծահասակների և երեխաների համար: Բացման պահից կենտրոնը տարեկան ավելի քան մեկ միլիոն մարդ է հյուրընկալում։
Արվեստի ազգային պատկերասրահ
Հայաստանի ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921թ․ և արտացոլում է պետական թանգարանի գեղարվեստական մասը։ Բացումից հետո պատկերասրահը մի շարք դժվարությունների առաջ կանգնեց, քանի որ մայրաքաղաք Երևանում չկային արվեստի պետական կամ մասնավոր հավաքածուներ, որոնք կկազմեին թանգարանի կորիզը։
Առաջին նմուշները, որ ընդգրկվեցին ցուցահանդեսում, 1921թ․ օգոստոսին հայ նկարիչներից գնված աշխատանքներ էին։ Իրենց գործին նվիրված շատ հայրենակիցների ջանքերի և արտասահմանյան գործընկերների բարեկամական նվիրատվությունների շնորհիվ պատկերասրահում աշխատանքների մեծ հավաքածու ցուցադրվեց: Ներկայումս Արվեստի ազգային պատկերասրահն ընդգրկում է արվեստի մոտ 26,000 նմուշ, որոնցից շատերը մշտապես ցուցադրված են թանգարանի 56 պատկերասրահներում և ցուցասրահներում։
Շառլ Ազնավուրի տուն-թանգարան
Հենց որ ավարտեք Ձեր զբոսանքը և ուսումնասիրությունները Կասկադի Գաֆէսճեան քանդակների պարտեզում, չմոռանաք աստիճաններով բարձրանալ մինչև վերջ և այցելել աշխարհահռչակ շանսոնյե, հայ ժողովրդի հպարտությունը Շառլ Ազնավուրի տուն-թանգարան: Այլ թանգարաններից առանձնանալու և տարբերվելու պատճառն այն է, որ շենքը ոչ թե ավանդական թանգարանային համալիր է, այլ բնակելի և աշխատանքային տարածք է, ինչպես նաև բազմաֆունկցիոնալ մշակութային տիրույթ:
Կառույցը գտնվում է Երևանի սրտում, զբաղեցնում է 1700 քառակուսի մետր տարածք՝ Կասկադի հարևանությամբ գտնվող հինգհարկանի շենքով, և ներառում է բացօթյա համերգային դահլիճ, ինչպես նաև Ազնավուրի բնակարանը և թանգարանը։ Ցուցահանդեսում ներկայացված են Ազնավուրի սկավառակները, ալբոմները, գրքերը, երաժշտական պարգևները, պաստառները և լուսանկարները:
Երևանում կան բազմաթիվ հետաքրքիր թանգարաններ, ինչպիսիք են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի թանգարան-ինստիտուտը, Սերգեյ Փարաջանովի թանգարանը, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը և այլն: Եթե Դուք սիրում եք խմել, ապա կարող եք այցելել Երևանի Արարատ կոնյակի գործարան, որը նույնպես թանգարան է հիշեցնում։
Այստեղ կարելի է նաև փորձել տեսականուց և գնել նախընտրելին։ Այսպիսով, այս վարդագույն քաղաքը կոչվում է «Թանգարան բաց երկնքի տակ»։ Մտածեցիք՝ ինչո՞ւ։ Վստահ եմ՝ Երևան այցելելով Դուք կգտնեք Ձեր հարցի պատասխանը։