Հնագույն ժամանակներից հայերը նորարար են եղել՝ իրենց ներդրումն ունենալով աշխարհին հայտնի ամենակարևոր գյուտերից մի քանիսում։ Թերևս ամենահին գյուտը, որին կարող են հավակնել հայերը, գինին է։ Աշխարհի հնագույն գինեգործարանը վերջերս հայտնաբերվել է Հայաստանի մի քարանձավում, իսկ հույն փիլիսոփաներ Հերոդոտոսն ու Ստրաբոնը գրել են հայկական համեղ գինու և հայկական գեղեցիկ երկրի մասին դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում։ Բացի այդ կան շատ տաղանդավոր արվեստագետներ և երաժիշտներ, ովքեր աշխարհի հետ են կիսել և կիսում իրենց տաղանդը: Եկե՛ք բացահայտենք ամենահայտնիներից մի քանիսին։
Հայտնի հայ նկարիչ Հովհաննես Այվազովսկի
Այվազովսկին ռուս-հայկական արմատներով ռոմանտիկ նկարիչ էր, ով ապրել և ստեղծագործել է 19-րդ դարում։ Նա ծնվել է Ղրիմում հայկական ընտանիքում և մկրտվել հայկական անունով։ Այվազովսկին իր ժամանակների ամենահայտնի ռուս նկարիչներից մեկն էր։ Ամբողջ աշխարհում առավել հայտնի են նրա տպավորիչ ծովային տեսարանները։ Նրա նկարչական կարիերան տևել է մոտ 60 տարի, որի ընթացքում նա ստեղծել է մոտ 6000 գեղանկար։
Ամերիկահայ դերասան Ռոս Բաղդասարյան
Ռոսը ամերիկահայ դերասան էր, երաժիշտ և կինոպրոդյուսեր։ Ծնվել է Կալիֆորնիայում, Օսմանյան կայսրությունից գաղթած ծնողների ընտանիքում։ Նա նկարահանվել է բրոդվեյյան տարբեր պիեսներում և հոլիվուդյան ֆիլմերում։ Նաև հայտնի է իր բեմական կեղծանվամբ Դավիթ Սևիլյա։ Նա այն մարդն էր, ով 1958թ․-ին կյանք տվեց Alvin-ին և Chipmunk-ին և իր ստեղծած կերպարների շնորհիվ 2 անգամ արժանացավ Գրեմմի մրցանակի։
Շեր
Շերը՝ փոփ երաժշտության աստվածուհի Շերիլին Սարգսյանը, ծագումով հայ է։ Այս հայտնի փոփ աստղին են վերագրում կանանց ինքնավարության մարմնավորումն այն ժամանակվա արական փոփ ինդուստրիայում։ Նա համբավ է ստացել իր ամուսնու՝ Սոննիի հետ, իրենց հայտնի դուետի՝ «I Got You Babe»-ի շնորհիվ, այնուհետև սկսել է իր անհատական կարիերան «Bang Bang (My Baby Shot Me Down)» երգով։
Շերը ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում ՝ Գրեմմի, Էմմի, երեք Ոսկե գլոբուս, Օսկար, Կաննի կինոփառատոնի մրցանակ և CFDA Fashion Award հատուկ մրցանակ։ Մինչ օրս աշխարհահռչակ հայը վաճառել է 100 մլն ձայնագրություն ամբողջ աշխարհում և հանդիսանում է միակ երգչուհին, ում սինգլը 1960-ից մինչև 2010թ. առաջին հորիզոնականն է զբաղեցրել Billboard-ի աղյուսակի յուրաքանչյուր տասնամյակում։
Ֆլորա Զաբել
Ֆլորա Զաբելը ծագումով հայ դերասանուհի է, ով ծնվել է Օսմանյան կայսրությունում և ընտանիքի հետ փախել ԱՄՆ մինչ Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ-ում Ֆլորան դպրոց է գնացել, որոշել է շարունակել դերասանական կարիերան և դարձել է բրոդվեյի դերասանուհի, ինչպես նաև ամերիկյան համր կինոյի առաջին աստղերից մեկը: Նա ամուսնացել է հայտնի Ռայմոնդ Հիչքոքի հետ և նկարահանվել նրա բազմաթիվ համր ֆիլմերում։
Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյան
Խաչատրյանը խորհրդային հայ կոմպոզիտոր և դիրիժոր էր։ Նա հայտնի է որպես խորհրդային ժամանակների առաջատար կոմպոզիտոր, իսկ Հայաստանում նրան «ազգային արժեք» են համարում։ Նա հետևում էր ռուսական ավանդական երաժշտական ոճին, սակայն իր ստեղծագործություններում ընդգրկել է նաև բազմաթիվ հայկական ժողովրդական թեմաներ։ Մեծ ճանաչում ունեն նրա բալետային ստեղծագործությունները՝ «Գայանե», «Սպարտակ», «Ստալինգրադ / Օթելո», «Սուսերով պար»: Ստացվում է, որ Արամ Խաչատրյանը ստեղծել է հայկական առաջին բալետային երաժշտությունը, սիմֆոնիան, համերգն ու ֆիլմային գնահատումը։ Նաև ճանապարհորդել է Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում՝ համերգներում հանդես գալով իր ստեղծագործություններով։
Աբստրակցիոնիզմի հիմնադիր Արշիլ Գորկի
Երբ խոսում ենք հայտնի հայերի մասին, Արշիլ Գորկիին՝ Ոստանիկ Սեդրակի Ադոյանին, անհնար է չհիշել։ Նա ծնվել է Օսմանյան կայսրությունում։ 1915-ին՝ Հայոց ցեղասպանության տարիներին, նա ընտանիքի հետ փախուստի է դիմել և 1920-ին եկել ԱՄՆ։
Այստեղ հայտնի նկարիչը կրկին բացահայտել է իր ինքնությունը որպես Արշիլ Գորկու և սկսել իր գեղանկարչական կարիերան որպես սյուրռեալիստ նկարիչ՝ դառնալով աբստրակցիոնիզմի (աբստրակտ էքսպրեսիոնիզմ) հիմնադիր հայրերից մեկը: Ասում են, որ նրա բազմաթիվ ստեղծագործություններ արդյունքն են այն տառապանքների, որոնք նա կրել է Հայոց ցեղասպանության պատճառով։
Էթնիկ երաժշտության պահապան՝ Կոմիտաս
Կոմիտասը՝ Սողոմոն Սողոմոնյանը, հայ հոգևորական և երաժշտագետ էր, ում վերագրում են ոչ միայն հայկական ազգային երաժշտական դպրոցի հիմնադրումը, այլև նրան համարում են էթնո երաժշտության պիոներ։ Կոմիտասը շրջագայել է Հայաստանով՝ այցելելով գյուղեր, ձայնագրելով, վերաշարադրելով և պահպանելով ավելի քան 3000 ավանդական ժողովրդական երգ, որոնք ընդմիշտ կվերանային, եթե չլինեին նրա ջանքերը։
Հայտնի հայ, կին ինժեներ Աննա Կազանչյան
Աննա Լոնգոբարդո Կազանչյանը ծագումով հայ է ու առաջին կինը, ով 1949 թվականին ինժեների աստիճան ստացավ Կոլումբիայի համալսարանում։ Նա շարունակում էր մեծ ներդրում ունենալ հատկապես օդատիեզերական տեխնիկայի ոլորտում․ արդյունքում իր ինժեներական նվաճումների համար պարգևատրվեց Eglston մեդալով:
Աննան առաջին կինն էր Միացյալ Նահանգներում, ով աշխատում էր ռազմածովային սուզանավերի, ավերիչների և այլ ծովային նավերի վրա։ Այստեղ նրա նախագծային աշխատանքները մեծացրել են նավիգացիոն ճշգրտությունը պերիսկոպի խորությունից ցածր աշխատող սուզանավերի համար: Նա նաև Կին Ինժեներների Հասարակության հիմնադիրներից էր։
Բիզնես լեդի Քարոլին Ռաֆայելյան
Քարոլին Ռաֆայելյանը ամերիկահայ գործարար է, առավել հայտնի է որպես «Alex and Ani» ոսկերչական ընկերության հիմնադիր։ Forbes-ի վարկածով նա ընդգրկված է Ամերիկայի ամենահարուստ կանանց թոփ 20-ի մեջ: Քարոլինը նաև ունի խաղողի այգի, որը պարգևներ է նվաճել միջազգային մրցույթներում, ինչպես նաև «Teas» և «Javas» սրճարանների ցանցեր:
Հարվածային գործիքների հիմնադիր Զիլիջյաններ
Վերջին 400 տարիների ընթացքում Զիլջյանների ընտանիքը զբաղվում է հարվածային գործիքների պատրաստմամբ, նախ Կոստանդնուպոլսում, իսկ այժմ Մասաչուսեթսում։ Զիլջյանի առաջին հարվածային գործիքները պատահաբար ստեղծվել են ալքիմիկոս Ավեդիս Զիլջյանի կողմից, ով փորձում էր մետաղը ոսկու վերածել։ Փոխարենը, նա ստեղծել է անագի, պղնձի և արծաթի խառնուրդ, որը երաժշտական ձայն է առաջացնում, առանց որևէ աղմուկի: Այս խառնուրդի բաղադրությունը ընտանեկան գաղտնիք է, որը փոխանցվել է սերնդեսերունդ:
Ներկայումս որոշ «գյուտեր» հասարակությանը հայտնի են դառնում հայերի նորարարական մտքի շնորհիվ:
ՄՌՏ-ի հիմնադիր Ռայմոնդ Դամադյան
Ասել, որ Ռայմոնդ Դամադյանը հայտնի հայ է, սխալ կլինի։ Նա հայ է, ում գյուտն է հայտնի ամբողջ աշխարհում։ Եվ մենք հպարտ ենք դրանով։ Նա Նյու Յորքում ծնված ամերիկահայ բժիշկ է։ Նրա բժշկական հետազոտությունները հանգեցրին ՄՌՏ-ի գյուտին: Ռայմոնդն առաջին բժիշկն էր, ով քաղցկեղի ախտորոշման համար մարդու մարմնի ամբողջական սկան է անցկացրել և բազմաթիվ պարգևների արժանացել իր աշխատանքի և հետազոտությունների շնորհիվ։
Պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիա
Մայքլ Տեր-Պողոսյանը ամերիկահայ ֆիզիկոս էր՝ սկանավորման տեխնոլոգիաներից պոզիտրոնային ճառագայթման տոմոգրաֆիայի հայրերից մեկը։ Հայոց ցեղասպանության տարիներին նրա ծնողները գաղթել են Գերմանիա, որտեղ էլ ծնվել է նա, այնուհետև տեղափոխվել են Ֆրանսիա։ Մայքլը սովորել է Ֆրանսիայում, ավելի ուշ՝ 1946 թվականին, տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ շարունակել է իր բժշկական հետազոտությունները։
Գունավոր հեռուստացույցի հիմնադիր Հովհաննես Ադամյան
Հովհաննես Ադամյանը, թերևս, ամենահայտնի հայերից է աշխարհում։ Նա խորհրդային հայ ինժեներ էր, ով աշխարհում առաջինն էր, ում հաջողվեց նախագծել և արտադրել գունավոր հեռուստացույց։ Նրա ստեղծած տեխնոլոգիան առաջին անգամ արտոնագրվել է 1908 թ., իսկ առաջին փորձնական գունավոր հեռուստացույցը, որը հիմնված էր այս տեխնոլոգիայի վրա, առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնում 1928 թ.։
Հայ գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյան
Լյութեր Ջորջ Սիմջյանը ծնվել է Օսմանյան կայսրությունում և 1920 թվականին՝ Հայոց ցեղասպանության պատճառով գաղթել ԱՄՆ։ Նա հայտնի է իր բազմաթիվ գյուտերով։ Դրանց թվում են բանկոմատը, գունավոր ռենտգենը և ինքնաֆոկուսավորվող տեսախցիկը։ Իր կյանքի ընթացքում Ջորջին է վերագրվել ավելի քան 200 գյուտ, որոնցից վերջինը 92 տարեկանում։
Պլաստիկ վիրաբուժության հիմնադիր Վարազդատ Կազանջյան
Վարազդատ Կազանջյանը ամերիկահայ ատամնաբույժ-վիրաբույժ էր, ով հայտնի էր որպես պլաստիկ վիրաբուժության հիմնադիր։ Նա ծնվել է Օսմանյան կայսրությունում, իսկ Հայոց ցեղասպանության տարիներին տեղափոխվել ԱՄՆ։ Այստեղ նա շարունակել է ատամնաբույժի կարիերան և առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աշխատել որպես վիրաբույժ-ստոմատոլոգ: Պատերազմից հետո նա շարունակել է աշխատել պլաստիկ վիրաբուժության ոլորտում՝ մշակելով ստանդարտ մեթոդներ, որոնք մինչև այսօր օգտագործվում են պլաստիկ վիրաբույժների կողմից։
Դոլարի կանաչ գույնի հեղինակ Քրիստոֆեր Տեր-Սերոբյան
Քրիստոֆեր Տեր-Սերոբյանը ստամբուլահայ քիմիկոս էր, ում վարձել էին ամերիկյան փողերի կանաչ գույնի մշակման համար 1854 թվականին։ Նրան դա հաջողվեց, և մինչև հիմա Տեր-Սերոբյանի կանաչ գույնի բանաձևը օգտագործվում է ամերիկյան արժույթի ստեղծման համար։ Իր աշխատանքի համար Տեր-Սերոբյանը ստացել է 6000 դոլար։ Սա գումարի այն չափն էր, որ Քրիստոֆերին անհրաժեշտ էր իր դեղագործական ուսումն ավարտելու համար։
Հաշմանդամի անվասայլակի գյուտարար Մերիլին Համիլթոն
Մերիլին Համիլթոնը ծագումով հայ ամերիկուհի է, ով հաշմանդամ է դարձել սարսափելի վթարի արդյունքում։ Շարժունակություն ապահովող անվասայլակների բացակայությունը ոգեշնչել է նրան հաշմանդամի սայլակ ստեղծելու գործում։ Ներկայումս այն վնասվածք ունեցող մարզիկների կողմից օգտագործվող համար մեկ սայլակն է, որը ոգեշնչել է հաշմանդամություն ունեցող բազմաթիվ մարզիկների: Մերիլինի տատիկը փրկվել է Հայոց ցեղասպանության ժամանակ։ Իր տոկունությունը Մերիլին վերագրում է իր տատիկի ուժին ու ոգեշնչմանը։
Բետոնախառնիչի հեղինակ Սթիվեն Ստեփանյան
Սթիվեն Ստեփանյանը ամերիկահայ էր, ով հորինել էր բետոնախառնիչ բեռնատարը և այդ պատճառով ստացել «պատրաստե բետոնե խառնուրդի արդյունաբերության հայր» տիտղոսը: Նրա օգտակար գյուտերի թվին է պատկանում պտուտակաբանալին։ Ստեփանյանը ԱՄՆ-ում չի ծնվել։ 1906թ․-ին նա Օհայո է արտագաղթել 24 տարեկան հասակում։ Այստեղ նա հիմնադրել է իր սեփական ընկերությունը՝ «Arrow Concrete Company»-ին։
Պաղպաղակի վաֆլե կոնի հեղինակ Ալեքս Մանուգյան
Վերջին ամերիկահայը Ալեքս Մանուգյանն է, ով պաղպաղակի համար վաֆլե եղջյուր (կոն) է ստեղծել, որը լայնորեն ներկայացված է ամբողջ աշխարհի պաղպաղակի խանութներում: Բացի այդ, ավելի գործնական ոլորտում նա գյուտարար է, ով նախագծել է մեկ բռնակով ծորակ և ընկերություն հիմնել, որը զբաղվում է այս նոր դիզայնով ծորակների ստեղծմամբ: Մանուգյանը նույնպես չի ծնվել ԱՄՆ-ում, այլ 19 տարեկանում գաղթել է որպես հայոց ցեղասպանության փախստական։