Աշխարհահռչակ հայեր՝ Հովհաննես Այվազովսկի

Աշխարհահռչակ հայեր՝ Հովհաննես Այվազովսկի

February 26, 2018

Հովհաննես Այվազովսկին հայտնի է որպես ծովային արվեստի վարպետ և ռուս ռոմանտիկ նկարիչ, ով հայկական արմատներ ուներ։ Նրա ծովային բնանկարները արվեստի իսկական գլուխգործոցներ են, որոնք, հավանաբար, ստեղծվել են՝ Ղրիմում իր տնից դեպի Սև ծով բացվող տեսարանով ոգեշնչված։

Հովհաննես Այվազյանը ծնվել է 1817 թվականին Կոնստանտին և Հռիփսիմե Այվազյանների ընտանիքում։ Ավելի ուշ ընտանիքը փոխել է ազգանունը Գայվազովսկի, և այն ժամանակ, երբ Հովհաննեսը սովորում էր Ռուսաստանի կայսերական գեղարվեստի ակադեմիայում, նա հայտնի էր որպես Իվան Գայվազովսկի, իսկ ավելի ուշ՝ Հովհաննես Այվազովսկի։

Հովհաննես Այվազովսկի

Գեղանկարչության իր ուսուցումն Այվազովսկին սկսել է Ռուսաստանում, որտեղ նա կրում էր իր ուսուցիչների և դասական ռոմանտիկ դարաշրջանի նկարիչների ազդեցությունը։ Նա նաև շրջագայել և սովորել է Եվրոպայում, որտեղ Վենետիկի հայկական վանքում այցելել է իր եղբորը (իր հինգ եղբայրներից և քույրերից եղբայրը հայտնի էր որպես հայկական եկեղեցու արքեպիսկոպոս):

Ավարայրի ճակատամարտ-Հովհաննես Այվազովսկի

Հենց այստեղ էլ նա ուսումնասիրել է հայկական արվեստը և սովորել իր ստեղծագործություններում ընդգրկել հայկական տարրեր։ Որպես նկարիչ նրա համբավը սկսեց աճել 1850-ականների ընթացքում, երբ նա արժանացավ բազմաթիվ պարգևների և մրցանակների ամբողջ աշխարհում, այդ թվում Ռուսաստան, Ֆրանսիայ, Հունաստան և Օսմանյան կայսրություն։ 1865 թ.-ին իր հայրենի Ֆեդոսիա քաղաքում Այվազովսկին ստուդիա է բացել և Կայսերական Գեղարվեստի ակադեմիայից աշխատավարձ ստացել։

Հովհաննես Այվազովսկի՝ նկարներ

Հավանաբար, «Իններորդ ալիքը» Այվազովսկու լավագույն աշխատանքն է։ Սա հիանալի մի օրինակ է, որտեղ հեղինակը զարմանահրաշ կերպով ներկայացրել է լույսի և ջրի շարժը։

«Իններորդ ալիքը-Հովհաննես Այվազովսկի»

«Նավաբեկությունը» և «Փոթորիկը» նրա երկու հայտնի ծովային պատկերներն են, մինչդեռ «Թիֆլիսի Տեսարանը» նրա բնապատկերային հիանալի օրինակներից է: Իսկ ավելի տպավորիչ է այն, ինչ նա պատկերել է բացառապես հիշողության մեջ՝ առանց նախնական էսքիզների:

«Թիֆլիսի Տեսարանը» - Հովհաննես Այվազովսկի

Զարմանալի չէ, որ իր աշխատանքներով Այվազովսկին համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։ Նա ոչ միայն շատ հմուտ նկարիչ էր, այլև հայտնի է կյանքի ընթացքում ստեղծված աշխատանքների հսկայական քանակով: Հաշվվում է, որ իր 60-ամյա կարիերայի ընթացքում նա ստեղծել է 6000 գեղանկար, ինչպես նաև անցկացրել է 55 անհատական ցուցահանդես և ամբողջ աշխարհում մասնակցել գեղանկարչական ցուցահանդեսների:

Ինչ վերաբերում է հայկական թեմատիկայով նկարներին, ապա Այվազովսկին առաջին հայ նկարիչն էր, ով պատկերել էր հայտնի Արարատ լեռը (լեռ, որտեղ կանգ առավ Նոյան Տապանը) «Արարատյան դաշտավայր» գեղանկարում:

Նա նաև պատկերել է որոշ հայկական պատմական տեսարաններ, ներառյալ քրիստոնեության ընդունումը՝ «Հայ ժողովրդի մկրտությունը» կտավում և Ավարայրի ճակատամարտը՝ «Երդում Ավարայրի ճակատամարտից առաջ» (Պարսկական կայսրության դեմ, ովքեր փորձում էին ստիպել հայերին ընդունել հեթանոսությունը) կտավում։

«Արարատյան դաշտավայր» - Հովհաննես Այվազովսկի

1894-96 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ Համիդյան կոտորածից հետո իր ժողովրդի նկատմամբ կատարված սարսափելի արարքներից կատաղած՝ Այվազովսկին հրաժարվել է Օսմանյան կայսրությունից ստացած փառքից: Այս ժամանակահատվածը պատկերող նրա նկարները ներառում են այդ զանգվածային սպանությունների հետ կապված ոչնչացման տեսարաններ։

Հովհաննես Այվազովսկու անձնական կյանքը

Ի սկզբանե Այվազովսկին ամուսնացած էր անգլուհի Յուլիա Գրևսի հետ։ Այս ամուսնությունից նրանք ունեին չորս երեխա՝ Մարիա, Ալեքսանդրա, Ելենա և Ժաննա:

Հովհաննես Այվազովսկու առաջին կինը՝Յուլիա Գրևս

Ավելի ուշ նրանք ամուսնալուծվել են, և Այվազովսկին երկրորդ անգամ ամուսնացել է հայ այրի Անի Բուրնազյանի հետ։ Երկրորդ կնոջ դիմանկար այժմ գտնվում է Թեոդոսիայի պատկերասրահում։

Հովհաննես Այվազովսկու երկրորդ կինը՝Անի Բուրնազյան

Այվազովսկու մահը

Իր ողջ կյանքի ընթացքում Ռուսաստանի քաղաքացիական հասարակության մեջ Այվազովսկին նաև բարձր պաշտոններ է զբաղեցրել: Նա մահացել է 1900 թվականի մայիսի 2-ին 82 տարեկան հասակում և թաղված է Ղրիմի Թեոդոսիա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։

Հովհաննես Այվազովսկու շիրմաքարը

Այվազովսկու տունը, որտեղ նա ապրել է 1845-1892թթ․, այժմ արվեստի թանգարան է։

Այվազովսկու տունը Ղրիմի Թեոդոսիա քաղաքում

Այվազովսկու հուշարձանը տեղադրված է իր տան առջև։

Այվազովսկու հուշարձանը Ղրիմի Թեոդոսիա քաղաքում

Ի դեպ, հենց Այվազովսկին է ֆինանսավորել 14-րդ դարի այս եկեղեցու վերականգնումը այն բանից հետո, երբ կառույցը զգալի վնաս է կրել հրդեհից։ Հենց Այվազովսկու ցանկությունն էր թաղված լինել եկեղեցում, որտեղ նա մեծացել է: Այսօր նա հայտնի է Հայաստանում որպես 19-րդ դարի ամենանշանավոր հայ նկարիչներից մեկը, և նրա շատ գործեր կախված են Երևանի արվեստի ազգային պատկերասրահում։ 2016 թվականին՝ նրա 200-ամյակի տարեդարձի օրը, Ազգային պատկերասրահը հատուկ ցուցահանդես անցկացրեց՝ ի պատիվ այս զարմանալի հայ նկարչի։

Ձեզ կհետաքրքրի նաև