Հայաստանը, գուցե, ամենալեռնային երկիրն է աշխարհում, որտեղ կան բազմաթիվ սարեր, խոր կիրճեր, բարձր ձորեր ու լեռնաշղթաներ: Ու այս ամենը բոլոր ժամանակներում էլ եղել է հայերի առավելությունը՝ պատերազմների ու տարբեր իրավիճակների ժամանակ՝ բարդացնելով ներխուժողների մուտքը մեր երկիր: Լեռները Հայաստանի հպարտությունն էին ու են, և զարմանալի չէ, որ աստվածաշնչյան Արարատ լեռը հայերի ազգային խորհրդանիշն է, չնայած նրան, որ այն մեր երկրի տարածքներից դուրս է:
Լեռնագնացությունն ալպինիզմի մի մասն էր, բայց արդեն 20-րդ դարի կեսին այն առանձնացավ և դարձավ անկախ ճյուղ: Այս մարզաձևը պահանջում է հատուկ ֆիզիկական և մտավոր ունակություններ, քանի որ ժայռամագլցման ընթացքում մարզիկը պետք է լինի ուժեղ, ճկուն, հավասարակշռված և որոշիչ:
Լեռնագնացության մրցաշարերը Հայաստանում
Հայաստանում կազմակերպվում են լեռնագնացության բազմաթիվ մրցաշարեր Up The Rocks և The Armenian Alpine Club ակումբների կողմից։ Առաջին առաջնությունը տեղի ունեցավ 2009 թվականին: Առաջնությունը սկսվեց Հրազդան կիրճով, շարունակվեց Նորավանքի կիրճում, այնուհետև Դժոխքի կիրճում և ավարտվեց Գառնիի կիրճում:
''Ես ամեն օր տեսնում եմ տասնյակ լուսանկարներ, բայց հենց ա՛յդ լուսանկարները զանգակի պես հարվածեցին ինձ։ Նախքան Սեմ Բեյի լուսանկարը տեսնելը, ես Հայաստանի մասին գիտեի միայն ըմբշամարտիկների ու շախմատի չեմպիոնների շնորհիվ: Լուսանկարը նայելուց հետո ես ուզեցի ավելին իմանալ այս երկրի մասին”:
Սրանք ֆրանսիացի ալպինիստ Ալեքս Չաբոտի խոսքերն են: Տեսնելով Հայաստանի լեռնագնացային վայրերի լուսանկարները, նա որոշեց ճանապարհ ընկնել Հայաստան:
Հայաստանում ժայռամագլցման վայրեր
Նորավանքի կիրճ
Լեռնագնացության ամենատարածված վայրերից է Նորավանքի կիրճը: Այն գտնվում է Երևան-Գորիս ճանապարհի վրա: Գրավում է իր բարձրությամբ, բարդությամբ ու գեղեցկությամբ:
Շատերն ասում են, որ Հայաստանը լավագույն վայրն է ժայռամագլցման համար ։
Սպորտից զատ, ալպինիստները կկարողանան տեսնել Եղեգնաձորի զարմանահրաշ բնությունն ու Հայաստանի հայտնի եկեղեցիներից մեկը` Նորավանքը:
Քարերի սիմֆոնիա
Ալպինիստների համար մեկ այլ անսովոր վայրը գտնվում է Գառնիի կիրճում, Երևանից 23 կմ արևելք և կոչվում է «Քարերի սիմֆոնիա»: Այն համարվում է բնական հուշարձան և ընդգրկված է Հայաստանի բնական հուշարձանների ցանկում: Սիմֆոնիան, կարծես, արհեստական լինի։
Այս քարերը «ստեղծվել են» բարձր ճնշման տակ ՝ հրաբխային լավայի սառեցման և բյուրեղացման արդյունքում: 2013 թ.-ին, Stone Symphony պաստառն արժանացավ հաղթողի կոչման ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից կազմակերպված «Վետտոր Գիուստի» զբոսաշրջային պաստառների մրցույթում:
Հայաստանը տունն է այն բոլոր արտասահմանցի ալպինիստների, ովքեր ճանապարհորդում են այս երկրով՝ ունենալով նպատակ բարձրանալ մեր լեռներն ու ժայռերը ու վայելել հայկական լեռնագագաթների գեղեցկությունն ու բարդությունը:
Այս սպորտին նվիրված հատուկ փառատոն կա, որի ընթացքում մասնակիցները սովորում են բարձրանալու հմտությունները և մասնագետների հրահանգների օգնությամբ սկսում են բարձրանալ: Տարեցտարի աճում է ալպինիստների և սպորտի սիրահարների թիվը: