Վրանային հանգիստ Հայաստանում- Քեմփինգ

Վրանային հանգիստ Հայաստանում- Քեմփինգ

September 12, 2017

Ես Հայաստանով շրջագայել եմ ավտոստոպով, ու պետք է ասեմ, որ այս երկիրը դրախտ է նման կերպ ճամփորդողների համար: Ոչ ոք ինձանից գումար չի վերցրել: Ես նաև տաքսիներով եմ այդպես երթևեկել, ու նորից անվճար: Երբեք երկար չեմ սպասել, սովորաբար մի քանի րոպե: Երկիրը շատ գեղեցիկ է, իսկ մարդիկ շատ բարեհամբյուր: Երբեմն նրանք ինձ հրավիրում էին ընթրիքի իրենց տուն: Անկասկած, շատ ավելի լավ կլինի, եթե տիրապետեք ռուսերենին: Մինչ այժմ ես ավտոստոպով ճանապարհորդել եմ 26 երկրով. Հայաստանը լավագույնն էր », - ասված է ավտոստոպով ճամփորդող երիտասարդի գրառումներում:

Այո, Հայաստանը դրախտ է վրանային հանգստի համար. մարդիկ հյուրընկալ են, առատաձեռն և դուք հեշտությամբ կարող եք մոռանալ, որ պետք է հավաքեիք Ձեր վրանը և հրավիրվեք երեկոյան ընթրիքի կամ գիշերակացի: 

Քեմփինգը Հայաստանում

Լեռներից բացի, Հայաստանը հարուստ է անտառներով և հովիտներով, գետերով և բնական աղբյուրներով, որոնք լավ պայմաններ են ճամբարների համար: Եթե ​​ցանկանում եք փոխել ձեր արձակուրդային ոճը, հրաժարվել ձանձրալի և նույնական հյուրանոցներից և գերադասում եք վայրի բնությունը, ապա իմացեք, որ այս երկիրն առաջարկում է լավագույնը Ձեզ համար։

Քեմփինգի վայրեր Հայաստանում

Սևանա լիճը ճամբարային հանգստի լավագույն վայրերից մեկն է: Մասնավոր լողափերը հիանալի պայմաններ ունեն հանգիստ գիշերվա համար: Բացի այդ, Հայաստանի կապույտ մարգարիտը, շրջապատված լեռներով և լեռնաշղթաներով, ունի չափազանց գեղեցիկ տեսարան: Բայց դուք միշտ պետք է զգոն լինեք, քանի որ այստեղ կլիման կտրուկ փոփոխվում է և երեկոյան ժամերին հնարավոր է ջերմաստիճանի կտրուկ նվազում:

Արշավների և ճամբարային հանգստի մեկ այլ հիանալի վայր է Եղեգնաձորը։ Այստեղ կարող եք հանգստանալ և վայելել Հայաստանի զարմանահրաշ բնությունը: Լեռների գեղեցիկ տեսարանները կդարձնեն ձեր հանգիստն աննկարագրելի գեղեցիկ և կհիշվեն հավերժ: Տեղի բնակչությունը շատ հյուրընկալ ու բարի է:

Լաստիվեր վիլիջ պարկը ճամբարականների համար հիանալի հնարավորություն է վայելելու հեքիաթային արձակուրդը: Լաստիվերի զարմանալի բնությունը, ջրվեժի հնչյունները, ծառերի վրա հետաքրքիր տնակները ձեր օրը կդարձնեն անմոռանալի: Տեղացիներն այս վայրն անվանում են Տավուշի թաքնված գանձ:

Այստեղ է գտնվում նաև Հայաստանում առաջին ու միակ էքստրիմ պարկը `”Յելլ էքստրիմը”: Այստեղ կա զիփլայն, ջիպ տուրի, ժայռամագլցման, ձիարշավի հնարավորություն և այլն։ 

Մի խոսքով, Հայաստանը քեմփինգի համար ապահով վայր է, պարզապես անհրաժեշտ է ընտրել ճիշտ տեղը ճիշտ ժամանակին:


 

Ձեզ կհետաքրքրի նաև