Ասում են՝ երաժշտությունն առանց բառերի խոսելու և մարդկային հոգու հետ հաղորդակցվելու միջոց է։ Մարդկությունը տիրապետում է երաժշտական այս լեզվին և այն արտահայտում է երաժշտական գործիքների միջոցով։
Հայկական դուդուկը հավանաբար ամենահզոր գործիքներից մեկն է, որ կարող է ինչ-որ մեկին տեղափոխել ուրիշ աշխարհ։ Դուդուկը կրկնակի եղեգային փողային գործիք է, որն իհայտ է եկել մ.թ.ա. 1200թ․-ին, իսկ դուդուկի երաժշտությունը մշակվել է հայ կայսր Տիգրան Մեծի օրոք՝ մ.թ.ա. առաջին դարից։
Ամենավաղ դուդուկանման գործիքներն ստեղծվել են ոսկորից կամ եղեգից, բայց այսօրվա դուդուկները պատրաստվում են բացառապես ծիրանենու փայտից։ Պատահաբար կամ գուցե ոչ, ծիրանը Հայաստանի ազգային պտուղն ու խորհրդանիշն է, ուստի ծիրանի ծառը լիովին համապատասխան է դուդուկի հումքի համար։ Գործիքի լեզվակը պատրաստված է եղեգից։ Դրա մեծ չափսը և լայն անցքը ստեղծում են յուրահատուկ, ողբալի ձայն, որով և հայտնի է դուդուկը։
Եվ այնուամենայնիվ, որքանո՞վ է հայտնի դուդուկը։ Ֆիլմերում դուդուկի լայն օգտագործումը շատ տպավորիչ է այն գործիքի համար, որը սովորաբար չի օգտագործվում ավանդական արևմտյան երաժշտության մեջ։
Դուդուկի ձայնը հնչել է «Գլադիատորում» (2000), գլխավոր դերում՝ Ռասել Քրոուն; «Առյուծը, կախարդը և պահարանը» գեղարվեստական ֆիլմերում, ինչպես նաև «Գահերի խաղը» հեռուստասերիալում: Ժամանակակից ամենահայտնի դուդուկահարներից մեկը Ջիվան Գասպարյանն է։
Նա ծնվել է Հայաստանում 1928 թվականին, և թեև սկսել է դուդուկ նվագել վեց տարեկան հասակում, նրա երաժշտական կարիերան ակտիվ է եղել 1948 թվականից, երբ նա դարձել է հայկական ժողովրդական երգի և պարի համույթի և Երևանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարը: Ջիվան Գասպարյանն իր կարիերայի ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային երաժշտական մրցույթներում չորս մեդալ է ստացել: Բացի այդ, 2005 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն դուդուկ գործիքն ու դրա վերարտադրած երաժշտությունը հռչակել է մարդկության՝ ոչ նյութական ժառանգության գլուխգործոց։
Շարունակելով Ջիվան Գասպարյանի թեման՝ արժե ասել, որ նա ոչ միայն հմուտ, պրոֆեսիոնալ դուդուկահար է, այլև առաջարկում է դուդուկի կատարման նոր գաղափարներ և յուրահատուկ միջոցներ։ Օրինակ, դուդուկի ավանդական երաժշտությունը գրված է երկու երաժիշտների համար, որտեղ մեկը կատարում է դրոնի նոտան, իսկ երկրորդ նվագում է երգի մեղեդին: 1998թ.- ին Գասպարյանը թողարկել է դուդուկի երաժշտության յուրահատուկ մի ալբոմ, որը նա գրել և կատարել է երեք այլ դուդուկահարների հետ։
Հայաստանի հյուրերը բացառիկ հնարավորություն ունեն ծանոթանալու դուդուկի գլուխգործոցին։ Մայրաքաղաք Երևանում տեղի են ունենում դուդուկի համերգներ, վարպետության դասեր, և կան մի շարք վայրեր, որտեղից կարելի է դուդուկ գնել՝ որպես հուշանվեր կամ մասնագիտական գործիք։ Ինչ վերաբերում է համերգներին, դուդուկի անվճար համերգների շարքում ամեն տարի հոկտեմբերին Երևանում անցկացվում է դուդուկի փառատոն։ Երաժիշտները, ովքեր ելույթ են ունենում այդ համերգների ժամանակ, հանդիսանում են աշխարհի ամենատաղանդավոր դուդուկահարներից։
2017 թվականի համերգային սերիաներից մեկում նվագել է Ջիվան Գասպարյան կրտսերը, ով հանդիսատեսին զարմացրել է իր պիեսներից մեկի ժամանակ միանգամից մի քանի նոտա նվագելու ունակությամբ։ Դա հրաշքի նման մի բան է այս գործիքի դեպքում, որն ունի միայն մեկ լեզվակ։
Ընդհանուր առմամբ, Երևանի օպերայի և բալետի թատրոնում պարբերաբար տեղի են ունենում դուդուկի համերգներ։ Մի շարք ռեստորաններում երեկոյան հնչում է դուդուկի կենդանի երաժշտություն: Չնայած դուդուկի ունկընդրումն արդեն իսկ մեծ փորձ է, հուզված և երաժշտական հակվածությամբ հանդիսատեսը կարող է հետաքրքվել դուդուկ սովորելով։ Վարպետության դասերից բացի սա նույնպես ակտիվության մի տարբերակ է, որ կազմակերպվում է բազմաթիվ տուրիստական գործակալությունների կողմից։ Սիրահարվելով նման գեղեցիկ գործիքի՝ միայն մարդը կարող է ցանկանալ այն իր հետ տուն տանել։
Վերնիսաժը՝ Երևանի գլխավոր բացօդյա շուկան, վաճառքի համար առաջարկում է հայկական գեղեցիկ նախշերով, գունեղ պատյաններով հուշանվեր դուդուկներ։ Որպես նախազգուշացում-խորհուրդ, կցանկանայինք նշել, որ այդ դուդուկներն ունեն լեզվակներ, և նրանց վրա կարելի է նվագել։ Այնուամենայնիվ, շատ վաճառականներ կփորձեն համոզել հաճախորդին գործիքի հիանալի որակի հարցում, սակայն առավել հաճախ դուդուկ իրական գործիքը վարպետության մեջ չէ:
Պատահական դուդուկահարի կամ դուդուկի երկրպագուի համար այն իդեալական տարբերակ կարող է լինել: Մյուս կողմից, պրոֆեսիոնալ դուդուկի համար խորհուրդ է տրվում այցելել Երևանի բազմաթիվ երաժշտական խանութներից որևէ մեկը, որտեղ գները մի փոքր ավելի բարձր են, բայց գործիքի որակը անթերի է։