Աշխարհի ամենահարուստ հայերը

Աշխարհի ամենահարուստ հայերը

Թարմացված է Մայիս 07, 2026

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում: 

Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես են նրանք հասել փառքի, ապա շարունակեք ընթերցել, քանի որ, այս անգամ, ես պատրաստվում եմ ներկայացնել աշխարհի ամենահարուստ հայերից մի քանիսին: Սկսե՛նք:

Հայ մեծահարուստ #1 Սերգեյ Հարությունյան (Գալիցկի)

Սերգեյ Գալիցկին «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է և նախագահը: Նա նաև խոշորագույն ռուսական «Մագնիտ» խանութների ցանցի սեփականատերն է:

Հայ մեծահարուստ #1 Սերգեյ Հարությունյան (Գալիցկի)

Գալիցկին սկսել է գործարարի կարիերան Կրասնոդարում՝ բացելով «Մագնիտ» անվանումով մթերային խանութը։ Ներկայումս նրա սուպերմարկետների ցանցը ներառում է 5000 խանութ և աշխատանքով է ապահովում ավելի քան 200 000 մարդու:

Սերգեյը հայերեն չի խոսում, քանի որ մեծացել է Ռուսաստանում: Այնուամենայնիվ, նա միշտ հպարտությամբ է նշում իր հայկական ծագման մասին: 

Մի առիթով նա ասել է. «Մարդիկ, ովքեր չեն հարստանում, ծույլ են, կամ այլ առաջնահերթություն ունեն»: Նրա ունեցվածքը գնահատվում է 6,4 միլիարդ դոլար:

Հայ մեծահարուստ #2 Սամվել Կարապետյան

Եվս մի մեծահարուստ հայ, որը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, Սամվել Կարապետյանն է: Նա ապրել և սովորել է Հայաստանում, այնուհետև տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ սկսել է գործարարի կարիերան: Կարապետյանը «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատերն է:

Հայ մեծահարուստ #2 Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունը անվանվել է նրա ծննդավայրի՝ Լոռու մարզի Տաշիր քաղաքի անունով: Կարապետյանին են պատկանում տասնյակ առևտրի կենտրոններ, հյուրանոցներ, գրասենյակային համալիրներ։ Կարողությունը կազմում է շուրջ 4,3 միլիարդ դոլար։

Սամվել Կարապետյանն ունի գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Նա հրատարակել է ավելի քան 30 գիտական աշխատություններ։ 

Հայ մեծահարուստ #3 Էդուարդո Էռնեկյան

Էդուարդո Էռնեկյանը մեծահարուստ արգենտինահայ գործարար է, ով բնակվում է Հարավային Ամերիկայում: Նրան է պատկանում «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը, որը գործունեություն է ծավալում օդային ճանապարհորդության, գյուղատնտեսության և էներգետիկայի ոլորտներում: Գործարարի կարողությունը կազմում է 1,9 մլրդ դոլար:

Հայ մեծահարուստ #3 Էդուարդո Էռնեկյան

Էդուարդոն ծնվել է Արգենտինայում հայ գաղթականների ընտանիքում: Նրան է պատկանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին:

Հայ մեծահարուստ #4 Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը՝ հաջողակ գործարար և մեծ մարդասեր է, ով մեծ ներդրում ունի Հայաստանի տնտեսական և կրթական ոլորտի զարգացման գործում: Նա «Վարդանյան, Բրոյթման և գործընկերներ» ներդրումային ընկերության հիմնադիր տնօրենն է, ինչպես նաև ռուսական հայտնի բիզնես կենտրոնների սեփականատերն ու ղեկավարը։

Հայ մեծահարուստ #4 Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը աշխարհահռչակ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի համահիմնադիրն է։ «Ավրորա»-ի նպատակն է արժանին մատուցել բացառիկ մարդասիրություն ցուցաբերած մեր օրերի հերոսներին ամբողջ աշխարհում։ «Ավրորա» մրցանակը շնորհվում է ամեն տարի, Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների: Այսպիսով նաև աշխարհին տեղեկացվում և հիշեցվում է դեռևս անպատիժ մնացած Հայոց ցեղասպանության մասին: 

Վարդանյանը և նրա ընտանիքը մեծ ներդրումներ են կատարում կրթական ոլորտում: Նա «IDeA» հիմնադրամի և Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիրն է, ինչպես նաև Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի համահիմնադիրը:

Կարող եք նաև կարդալ մեր հոդվածներից մեկը՝ նվիրված մեծ հայ Ռուբեն Վարդանյանին:

Հայ մեծահարուստ #5 Դանիլ Խաչատուրով

Դանիլ Խաչատուրովը «Ռոսգոստրախ» ընկերության նախկին գլխավոր տնօրենը և համասեփականատերն է։

Հայ մեծահարուստ #5 Դանիլ Խաչատուրով

Խաչատուրովի սկզբնական կապիտալը ձևավորվել է «Славнефть» ընկերությունում աշխատելիս: Նավթային բիզնեսը նրան առանձնապես չհետաքրքրեց, ուստի գործարարն անցավ ապահովագրության ոլորտ:

Եթե հետևում եք «Ֆորբս»-ի վիճակագրությանը, ապա տեղյակ կլինեք, որ նա 613-րդ հորիզոնականում է, իսկ Ռուսաստանի 200 գործարարների ցուցակում զբաղեցնում է 40-րդ տեղը:

Հայ մեծահարուստ #6 Սթիվեն Քանդարյան

Ամերիկահայ Սթիվեն Քանդարյանը «MetLife» ապահովագրական և ֆինանսական կառավարման միջազգային կորպորացիայի նախագահն է: «Business Pundit» ամսագիրը նրա կարողությունը գնահատել է 25 մլրդ դոլար:

Հայ մեծահարուստ #6 Սթիվեն Քանդարյան

Սթիվեն Կանդարյանն այն հայ բարերարներից է, որոնք նախընտրում են չհրապարակել իրենց բարեգործական գործունեությունը: Նա պարբերաբար հովանավորում է Միացյալ Նահանգների առաջատար լոբբիստական խմբերին:

Հայ մեծահարուստ #7 Օլեգ Մկրտչյան

Օլեգ Մկրտչյանը ֆուտբոլի մեծ երկրպագու է: Ձեռնարկատերը սիրում է ներդրումներ կատարել այս մարզաձևում: Միգուցե դա է պատճառը, որ նրա անունը հաճախ կապված է ֆուտբոլի հետ: Մկրտչյանը ֆինանսավորում է բազմաթիվ ֆուտբոլային ակումբներ Ռուսաստանում, Ուկրաինայում, ինչպես նաև Հայաստանում:

Հայ մեծահարուստ #7 Օլեգ Մկրտչյան

Օլեգ Մկրտչյանը հանդիսանում է նաեւ Երեւանի «Բանանց» հայկական ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը:

Հայ մեծահարուստ #8 Վաչե Մանուկյան

Վաչե Մանուկյանը բրիտանահայ գործարար և հայտնի բարերար է։ Նա համարվում է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը: Մանուկյանը Լոնդոնի կենտրոնում գտնվող «Ադելֆի» հյուրանոցի սեփականատերն է։

Հայ մեծահարուստ #8 Վաչե Մանուկյան

Վաչե Մանուկյանը հայտնի է նաև որպես մեծ բարերար: Նա ֆինանսավորել է չորս դպրոցների և եկեղեցիների վերակառուցումը և կառուցումը: Բացի այդ, նա ֆինանսավորել է 1700 երիտասարդների կրթությունը և վերապատրաստումը ԱՄՆ-ի Հարվարդ և Մեծ Բրիտանիայի Քեմբրիջ համալսարաններում:

Հայ մեծահարուստ #9 Սերգեյ Սարկիսով

Սերգեյ Սարկիսովը ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր է, «ՌԵՍՕ Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատերը: Նրա կարողությունը գնահատվում է 2,4 միլիարդ դոլար: Նրա կրտսեր եղբայրը` Նիկոլայ Սարկիսովը նույնպես հայտնի գործարար է:

Հայ մեծահարուստ #9 Սերգեյ Սարկիսով

Հայ մեծահարուստ #10 Նիկոլայ Սարկիսով

Նիկոլայ Սարկիսովը «ՌԵՍՕ Գարանտիա» ընկերության փոխնախագահն է։ Նա իր կարիերան սկսել է 1990-ականներին՝ զբաղվելով մետաղի վաճառքով և ներկրմամբ։ Եղբոր հետ համատեղ աշխատանքը մեծ հաջողություն բերեց նրանց ընկերությանը: Այսօր, Սարկիսով եղբայրները հաջողակ գործարարներ են:

Հայ մեծահարուստ #10 Նիկոլայ Սարկիսով

Հայ մեծահարուստ #11 Անդրեյ Անդրեև

Անդրեյ Անդրեևը (Անդրեյ Հենրիխովիչ Օհանջանյան), ծագումով հայ ռուսաստանցի գործարար է, որը բնակվում է Մեծ Բրիտանիայում: Նա աշխարում երրորդ ամենաբարձր վարձատրվող հայն է: 

Հայ մեծահարուստ #11 Անդրեյ Անդրեև

Օհանջանյանցը ծանոթությունների Badoo կայքի հիմնադիրն է, որն ունի մոտ 60 միլիոն օգտատեր։ Նա նաև Mamba և «MagicLab» ծանոթության հավելվածների հիմնադիրն է:

Անդրեևի կարողությունը գնահատվում է 2,3 միլիարդ դոլար: 

Հայ մեծահարուստ #12 Քերոլին Ռաֆայելյան

Քերոլին Ռաֆայելյանը ամերիկահայ դիզայներ, բարերար և հաջողակ գործարար է։ Նա «Ալեքս և Անի» ընկերության հիմնադիրն է, որը զբաղվում է բնապահպանական զարդերի և աքսեսուարների արտադրութամբ։ 

Հայ մեծահարուստ #12 Քերոլին Ռաֆայելյան

2015 թվականին նրա ընկերության վաճառքի ծավալները հասել են $500 միլիոնի, որի շնորհիվ Ռաֆայելյանը հայտնվել է ամերիկյան Forbes ամսագրի ամենահաջողակ գործարար կանանց ցանկում։ Նրա կարողությունը գնահատվում է 1 միլիարդ դոլար:

Հայ մեծահարուստ #13 Քըրք Քըրքորյան

Թերևս, ամերիկահայ հանրահայտ գործարար Քըրք Քըրքորյանը արդեն վախճավել է, այնուամենայնիվ, մենք հիշում ենք նրան որպես տաղանդավոր գործարար և բարերար։ Մի ժամանակ «Ֆորբս» ֆինանսական ամսագիրը գնահատել էր նրա կարողությունը 3,3 մլրդ դոլար։

Ի տարբերություն ֆինանսական «կայունությանը», Քըրքորյանն ամուսնացել է երեք անգամ: Վերջին ամուսնությունը՝ 82 տարեկանում, տևել է ընդամենը մի քանի ամիս:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ռազմաօդային ուժերի օդաչու։ Աշխարհամարտի ավարտից հետո զբաղվել է օդանավերի բաժնեթղթերի առևտրով։ Նրա օդագնացային ընկերությունը շատ հաջողակ էր և բերեց նրան տասնյակ միլիոն դոլարներ։

Հայ մեծահարուստ #13 Քըրք Քըրքորյան

Քըրքորյանը զբաղվում էր նաև հյուրանոցային բիզնեսով։ Մասնավորապես՝ կառուցել է Լաս Վեգասի ամենամեծ հյուրանոցը՝ «MGM Grand»-ը։

1968 թվականից զբաղվել է կինոգործունեությամբ, «Մետրո Գոլդվին Մայեր» և «Յունայթեդ Արտիստս» կինոստուդիաների, «Էմ Ջի Էմ Միրաժ» կորպորացիայի հիմնադիր բաժնետերն է։ Եղել է «Քրայսլեր Քորփորեյշն»-ի բաժնետերը։

Մենք ունենք մեկ այլ մեծ հոդված մեր հանրահայտ «Խաղացողի» մասին։

Հայ մեծահարուստ #14 Ալբերտ Ավդոլյան

Հայազգի ռուս գործարարը զբաղվում է հեռահաղորդակցությամբ։ Mobile WiMAX հեռահաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև Yota ընկերության բաժնետոմսերի սեփականատերն է: Նա համարվում է Ռուսաստանի շուկայում 4G տեխնոլոգիայի առանցքային խաղացողներից մեկը։

Հայ մեծահարուստ #14 Ալբերտ Ավդոլյան

Ամփոփում

Իհարկե, մենք չենք կարող նշել բոլոր հարուստ հայերին: Աշխարհի տարբեր մասերում շատ են շնորհալի և ազդեցիկ հայ գործարարները, ովքեր իրենց ներդրումն են ունենում տնտեսության առաջընթացի և զարգացման գործում:

Armenia Discovery
Ստեղծված է Հունվար 13, 2020 / Թարմացված է Մայիս 07, 2026

Հեղինակ՝ Armenia Discovery

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր
Ապրիլ 27, 2026 Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր

Ավիացիոն երթևեկության շուրջօրյա աճը վկայում է օդանավակայանների կայանատեղիների նկատմամբ հետաքրքրության մեծացման մասին: Քանի որ բազմաթիվ ավտոմեքենաներ օդանավակայանի տարածքում մնում են երկար ժամանակ՝ օրեր կամ նույնիսկ շաբաթներ, հողատարածքի սահմանափակումները պետք է ճիշտ հաշվարկվեն՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:...

Շարունակել
Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ
Ապրիլ 16, 2026 Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ

Հռոմը աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հոսում են այս հնագույն քաղաք՝ տեսնելու նրա տեսարժան վայրերը և վայելելու նրա մշակույթը։ Եթե մոտ ժամանակներս պլանավորում եք այցելել Հռոմ, կան մի քանի բաներ, որոնք...

Շարունակել
Բենգալուրուի հայտնի ուտեստներ
Ապրիլ 16, 2026 Բենգալուրուի հայտնի ուտեստներ

Բանգալորը կամ Բենգալուրուն Կառնատակայի մայրաքաղաքն է և լայնորեն հայտնի է «Հնդկաստանի պարտեզային քաղաք», «Հնդկաստանի Սիլիկոնային հովիտ» և «ՏՏ կենտրոն» անուններով։ Այն ունի հսկայական ռեսուրսներ և իր բնակիչներին առաջարկում է շատ բան։ Բանգալորը հայտնի է իր գեղեցիկ...

Շարունակել