Հայկական ֆուտբոլ

Հայկական ֆուտբոլ

September 02, 2019

Հայերը սիրում են սպորտը: Հայկական ամենահայտնի մարզաձևերից մեկը ֆուտբոլն է: Այստեղ մարդիկ ֆուտբոլ են խաղում՝ անկախ տարիքից և մասնագիտությունից: Ֆուտբոլի դաշտերն ամենուր են՝ այգիներում, բակերում, ցանկացած պատահական ազատ վայրում։ Եվ, իհարկե, ֆուտբոլի դաշտերը պարտադիր են դպրոցների համար։

Հիշում եմ, երբ երեխա էի, մենք ևս բակում ֆուտբոլ էինք խաղում։ Ցավոք, մենք չունեինք պատշաճ ֆուտբոլային խաղադաշտ, այնպես որ երկու քար էինք դնում իրարից որոշ հեռավորության վրա և դա մեր դարպասն էր: Դարպասաձողերը բնականաբար բացակայում էին: 

Ինչ վերաբերում է աղջիկներին, ապա այստեղ ավանդաբար ֆուտբոլը չի համարվում կանացի սպորտաձև։ Սակայն հայ կանայք շատ խանդավառ երկրպագուներ են։ Նրանք հավատարիմ են իրենց սիրելի թիմերին և ոգևորում են մարզիկների սպորտային ոգին։ 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ներկայացնում է Հայաստանը ֆուտբոլի միջազգային մրցաշարերում: Այն վերահսկվում է ՀՖՖ-ի (Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա) կողմից, որը հանդիսանում է հայկական ֆուտբոլի կառավարող մարմինը:

1994 թվականից սկսած Հայաստանը մասնակցել է ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի ու ՖԻՖԱ Աշխարհի առաջնության բոլոր որակավորման փուլերին։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հիմնական մարզադաշտը «Հանրապետական» մարզադաշտն է, իսկ հիմնական մարզման վայրը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն-ակադեմիան: Երկուսն էլ տեղակայված են մայրաքաղաք Երևանում:

Հայաստանի ֆուտբոլային ակումբները

Շատ երկրներ ունեն միայն ֆուտբոլի ազգային հավաքական: Հայաստանում այդպես չէ: Այստեղ բացի ազգային հավաքականից կան նաև այլ ֆուտբոլային թիմեր, որոնք տարբեր մրցաշարերում հաջողություններ են գրանցում։

Եկեք ծանոթանանք Հայաստանի մի քանի հայտնի ֆուտբոլային ակումբների հետ:

#1 ՖԱ ԱՐԱՐԱՏ

1935-ին Հայաստանում ստեղծվեց առաջին պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբը: Սկզբում այն անվանվեց Սպարտակ, իսկ 1963 թվականից ​​վերանվանվեց բիբլիական Արարատ լեռան անունով։ 

ՖԱ ԱՐԱՐԱՏ

Ակումբը մեծ նվաճումներ է ունեցել Խորհրդային տարիներին։ 1970-ականները թիմի ոսկե տարիներն էին․ 1973-ին թիմը տիրանում է ԽՍՀՄ առաջնության և գավաթի ոսկե մեդալներին։ Սա ակումբի ամենահաջող շրջանն էր: Արդյունքում, Արարատ 73-ը դարձավ լեգենդ: 

1974 թվականի Եվրոպայի գավաթի խաղարկության ընթացքում «Արարատ»-ը հասել է քառորդ եզրափակիչ:

Երևանում նույնիսկ տեղադրվել է «Արարատ 73» ֆուտբոլային թիմի չեմպիոններին նվիրված քանդակ, որը գտնվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ։

Ներկայումս Արարատ ՖԱ-ը տեղակայված է Երևանում և հայտնի է որպես «Արարատ Երևան»: Ակումբը խաղում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում:

#2 ՖԱ Շիրակ

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1958 թվականին Գյումրիում (Շիրակի մարզ): Սա հայկական ամենահին ֆուտբոլային ակումբներից մեկն է: Դա միակ ակումբն է, որը մասնակցել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության բոլոր մրցաշրջաններին: Բարձրագույն խմբի առաջնությունում ակումբը ոսկե մեդալներ է նվաճել 1992, 1994, 1999, 2012 և 2013 թվականներին:

ՖԱ Շիրակ

«Շիրակը» նվաճել է Հայաստանի գավաթը 2012 և 2017 թվականների մրցաշրջանում, ինչպես նաև նվաճել է Հայաստանի Սուպերգավաթը 1996, 1999, 2003 և 2013 թվականներին: Իր պատմության ընթացքում ակումբը որոշ ժամանակ խաղացել է «Օլիմպիա» անվամբ: «Շիրակ» ՖԱ-ը երբեք չի խաղացել Խորհրդային Առաջին լիգայում:

#3 ՖԱ Փյունիկ

«Փյունիկ» ՖԱ-ն պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հիմնադրվել է Երևանում 1992 թվականին: Մինչ 1995 թվականը թիմը կրել է «Հոմենեթմեն» անվանումը, իսկ հետո վերանվանվել՝ «Փյունիկ»։ 

ՖԱ Փյունիկ

Նորաստեղծ ակումբը հաղթանակ է տարել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին մրցույթին 1992 թվականին: Երեք տարի անց ակումբը վերանվանվել է «Փյունիկ»:

«Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է, որը 14 անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հաղթող, 8 անգամ Հայաստանի Գավաթակիր և 9 անգամ՝ Սուպերգավաթակիր։

Հայ ֆուտբոլիստներ

Պատմությանը հայտնի են շատ լեգենդար հայ ֆուտբոլիստներ: Այնուամենայնիվ, այսօր նույպես կան երիտասարդ և տաղանդավոր հայ ֆուտբոլիստներ: Որպես կանոն, լավագույն ֆուտբոլիստները խաղում են Հայաստանի ազգային հավաքականում, ինչպես նաև որոշ ակումբներում: Եկե՛ք ծանոթանանք որոշ հայտնի հայ ֆուտբոլիստների հետ:

#1 Հենրիխ Մխիթարյան

Կարող ենք վստահաբար ասել, որ Հենրիխ Մխիթարյանը մեր ժամանակվա լավագույն հայ ֆուտբոլիստն է: Նա աշխարհում ամենասիրված և հայտնի հայերից է: Մխիթարյանը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է՝ կիսապաշտպան, ով իր կարիերան սկսել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբում:

Հայ ֆուտբոլիստներ-Հենրիխ Մխիթարյան

Ավելի ուշ Մխիթարյանը խաղացել է Դոնեցկի «Մետալուրգ»-ում և «Շախտյոր»-ում, «Բորուսիա»-ում, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, իսկ այժմ նա խաղում է «Արսենալ»-ում: Ինչպես տեսնում եք, Մխիթարյանը միջազգային մակարդակի ուժեղ խաղացող է: 

#2 Յուրա Մովսիսյան

Թիվ երկրորդ հայ ֆուտբոլիստը Յուրա Մովսիսյանն է: Նա նույնպես միջազգային մակարդակի ֆուտբոլիստ է, որը հանդես է գալիս որպես հարձակվող: Բացի ազգային հավաքականից, Մովսիսյանը խաղացել է շատ ակումբներում: 2018 թվականից նա խաղում է Chicago Fire-ում:

Հայ ֆուտբոլիստներ-Յուրա Մովսիսյան

#3 Գևորգ Ղազարյան

Գևորգ Ղազարյանը ևս հայտնի հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է: Հիմնականում նա խաղում է որպես հարձակվող և կիսապաշտպան: Ղազարյանն իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Փյունիկ»-ում: Նա նաև խաղացել է արտասահմանյան այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Դոնեցկի «Մետալուրգը», Հունաստանի «Օլիմպիակոս»-ը և «Կերկիրա»-ն:

Հայ ֆուտբոլիստներ- Գևորգ Ղազարյան

Ամփոփում

Հայերն ունեն ֆուտբոլային մշակույթ: Չնայած Հայաստանի ազգային հավաքականը երբեք չի նվաճել աշխարհի գավաթը կամ որևէ այլ բարձր մրցանակ, այնուամենայնիվ, հայերն ունեն հիանալի ֆուտբոլիստներ: Մեր տաղանդավոր խաղացողները փայլուն են ներկայանում տարբեր ակումբներում և մեծ դեր են խաղում իրենց թիմերի հաղթանակի և հաջողության հասնելու գործում։ 

Ինչ վերաբերում է հայ ազգին, ապա ժղովուրդը միշտ պատրաստ է աջակցել հայ խաղացողներին և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին:

Ձեզ կհետաքրքրի նաև