Աշխարհի հայուհիները՝ լավագույններն աշխարհում

Աշխարհի հայուհիները՝ լավագույններն աշխարհում

December 05, 2018

Մարդիկ, ովքեր գոնե մեկ անգամ այցելել են Հայաստան, ասում են, որ Հայաստանը հրաշալի երկիր է։ Անհնար է չնկատել նաև հայուհիների գեղեցկությունը։ Անշուշտ, բնությունը շռայլ է գտնվել այս հարցում։ Այս հոդվածում մենք կխոսենք ոչ միայն հայ կանանց գեղեցկության այլ նաև ընտանիքում, քաղաքականության մեջ նրանց զբաղեցրած դերի մասին և ոչ միայն։

Հայուհու դերն ընտանիքում

Կար մի ժամանակ, երբ հայ կանայք պարզապես պարտավոր էին մնալ տանը և կատարել բոլոր տնային գործերը։ Այդ ժամանակներում կանանց հիմնական պարտավորությունը երեխաններին խնամելն էր, համեղ ուտեստներ պատրաստելը և տան մաքրությունն ապահովելը։

Այնուամենայնիվ, ժամանակները փոխվել են և ներկայումս այլ պատկեր կարելի է տեսնել։ Այսօր հայուհիներն աշխատում են տղամարդկանց հավասար։ Երեխաններին տանում են մանկապարտեզ (կամ տատիկն է խնամում նրանց), իսկ կանայք աշխատում են։ Ամեն դեպքում նրանք շարունակում են ավելի նվիրված լինել ընտանիքին քան աշխատանքին։ Նրանք չեն մոռանում իրենց ընտանեկան պարտականություններն աշխատանքից հետո։

Հայ կանայք քաղաքականության մեջ

Ասում են՝ հայ կանայք գտել են քաղաքական հաջողության բանալին։ Նրանք շատ ակտիվ քաղաքական գործունեություն են վարում և Հայաստանի ազգային ժողովում բազմաթիվ կանայք են ներառված։ Կան մի շարք կին պատգամավորներ։ Առավել հայտնիներից են Արփինե Հովհաննիսյանը, Լիլիթ Մակունցը, Մանե Թանդիլյանը (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար), Նաիրա Զոհրաբյանը, Զարուհի Փոստանջյանը և ուրիշներ։ Այս կանայք շատ խելացի են և կարողանում են անել այնպես, որ հանրությունը հետևի իրենց և հավատա իրենց կարծիքին։

Հայ կանայք քաղաքականության մեջ

Հայուհիների հագուստը

Մի ժամանակ հայ կանայք միայն շրջազգեստ էին հագնում․ տաբատ թույլ չէր տրվում, հագնում էին հատկապես երկար շրջազգեստներ, խալաթներ ու նմանատիպ փակ հագուստներ։ Իսկ հայկական ազգային հագուստը եղել և մնում է տարազը։

Ներկայումս հայուհու հանդերձանքը չափազանց տարբեր է։  Առօրյա կյանքում այս գեղեցկուհիները սովորաբար հարմարավետ հագուստ են կրում։ Երիտասարդ սերունդը նախընտրում է լինել սպորտային․ ջինսե տաբատներ, կիսաթև վերնաշապիկներ, սպորտային կոշիկներ կամ նման մի բան։ Սակայն կան որոշ բացառություններ, ովքեր նախընտրում են դասական հագուստը։ Անկախ իրենց նախասիրություններից՝ հայ կանայք, որպես կանոն, շքեղ տեսք ունեն և կարողանում են հագուստով ընդգծել իրենց գեղեցկությունը։  Հատուկ առիթների ժամանակ, օրինակ՝ հարսանիքների, ծննդյան տարեդարձների և այլն նրանք կրում են գեղեցիկ զգեստներ, բարձրակրունկ կոշիկներ, զարդեր և այլն։

Հայուհիների հագուստը

Ինչպես նվաճել հայ կնոջ սիրտը

Հեշտ է սիրահարվել հայուհիներին, քանի որ նրանք և՛ գեղեցիկ են, և՛ խելացի։ Հայ կանայք սիրում են խելացի տղամարդկանց, ովքեր նպատակներ ունեն և ամեն ինչ անում են դրանք իրականացնելու համար։

Ծաղիկներն ու նվերները դուր կգան հայ աղջիկներին, սակայն հայ կնոջ սիրտը նյութականով շահել հնարավոր չէ։ Պետք է ուժեղ կամք ունենալ, ուշադիր և հոգատար լինել։ Պետք է հիշել բոլոր կարևոր (և ոչ միայն) իրադարձությունները և ուշադրություն ցուցաբերել։ Սխալմամբ չանցնեք սահմանները․ հայ կանայք չեն սիրում, երբ նրանց վերաբերվում են ինչպես երեխաներին։

Իսկ հիմա Ձեզ կծանոթացնենք 10 ամենագեղեցիկ հայ աղջիկների հետ, ովքեր համաշխարհային ճանաչում են գտել ոչ միայն իրենց գեղեցկությամբ, այլ նաև տաղանդով։

Աշխարհի ամենագեղեցիկ հայուհիները

Անժելա Սարաֆյան

Անժելա Սարաֆյանը ծնվել է Երևանում: Նա հայ-ամերիկյան ծագում ունեցող հայտնի ու հրաշալի դերասանուհի է։ Երբ նա երեխա էր, ընտանիքի հետ տեղափոխվել է Լոս Անջելես։  Նախքան դերասանական կարիերան սկսելը՝ հաճախում էր իր սիրելի պարապմունքներին՝ պար, բալետ, դաշնամուր։  Սակայն, ինչպես տեսնում ենք, Անժելան իր համար ավելի խոստումնալից ապագա է ընտրել։ Դերասան դառնալու նրա ցանկությամբ ոգեշնչվել է արվեստագետ հորից, ով մեծ նկարիչ է եղել։ Չնայած իր երիտասարդ տարիքին, Անժելան արդեն խաղացել է բազմաթիվ նշանավոր ֆիլմերում, իսկ այժմ մեծ ճանաչում ունի Հոլիվուդում:

Անժելա Սարաֆյան

Առաջին ֆիլմը, որում նա խաղացել է,«Judging Amy»-ն է։  Անժելա Սարաֆյանն ավելի հայտնի է դարձել «Westworld» ֆիլմում իր դերի շնորհիվ, որտեղ նա խաղացել է Կլեմենտինայի դերը: Հաջորդ հայտնի ֆիլմը «Sex Ed»-ն է, որտեղ դերասանուհին փայլում է իր տաղանդով։  Նա նաև խաղում է կատակերգական ֆիլմերում: Առավել հայտնի է «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմը, որտեղ նա սիրահարվում է պատահաբար Հայաստանում հայտնված ամերիկացուն։  Իհարկե, ես չեմ կարող չհիշատակել «Խոստումը» ֆիլմը։  Անժելա Սարաֆյանը մասնակցում է նաև ամերիկյան բազմաթիվ հեռուստասերիալների, որտեղ նա ցուցադրում է իր գեղարվեստական տաղանդը։

Ռուբինա Խանզադյան

Ռուբինա Խանզադյանը արտասովոր արտաքինով հայտնի հայ մոդել է։  3 տարեկանում նա ընտանիքի հետ տեղափոխվել է Բարսելոնա, որտեղ էլ մեծացել և դաստիարակվել է։ Ռուբինան սիրում է հանդես գալ տարբեր ոլորտներում։ 13 տարի Իսպանիայում ապրելուց հետո նա տեղափոխվել է ԱՄՆ։  Այժմ Ռուբինան ապրում և աշխատում է Նյու Յորքում։

Ռուբինա Խանզադյան

Նա Victoria’s Secret-ում հրեշտակ դառնալու հնարավորություն է ստացել և համաշխարհային ճանաչում է վայելում իր հաջողության համար։  Իր հարցազրույցներից մեկում Ռուբինան նշել է, որ հայոց լեզուն, մշակույթը, ավանդույթները պահպանվել են իրենց ընտանիքում: Հավանաբար հենց այս է պատճառը, որ շատ առումներով նա դեռ կապված է հայ մշակույթին։

Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանն ամենասեքսուալ կին է և համաշխարհային ճանաչում ունի իր անհատականության շնորհիվ։  Նա ԱՄՆ-ում ապրող և աշխատող ամենագեղեցիկ հայ հայտնիներից է։  Քարդաշյանը հանրաճանաչություն է ձեռք բերել ռեալիթի-շոու նախագծերից մեկի շրջանակներում, որ կոչվում էր «Keeping up with Kardashians» (Քարդաշյաններից ետ չմնալով)։ Սա ամենաշատ դիտված հեռուստատեսային նախագծերից է Հայաստանում։ Քիմը գործարար է, հեռուստահաղորդավար և Instagram-ի հայտնի օգտատեր, ով ունի 121 միլիոն հետևորդ: Նա ներկայացնում է իր կոսմետիկան և օծանելիքը, ինչպես նաև համագործակցում է Քարդաշյան մյուս քույրերի հետ։

Քիմ Քարդաշյան

Նրա արտադրանքը հավանություն է ստացել ազդեցիկ ամսագրերի և դիմահարդարող մասնագետների կողմից։ Այս հայ տիկինը հանրությանն է ներկայացրել իր հավելվածը, որտեղ նա կիսվում է իր անձնական փորձով, ներառյալ՝ գեղեցկության դասեր, անձնական ամսագրեր, նորաձևության բովանդակություն և այլն: Իր գեղեցիկ արտաքինի շնորհիվ, Քիմը գեղեցիկի իդեալ է համարվում, իսկ նորաձևության բազմաթիվ դիզայներներ ձգտում են համագործակցել նրա հետ։ Քիմը մեծ համբավ է վայելում իր մարմնի կառուցվածքի համար։ Նա ամենօրյա մարզումներ է իրականացնում մարմնի կառուցվածքը պահելու համար: Քիմն ունի հայ կնոջը բնորոշ բոլոր հատկանիշները, այդ թվում ՝ մաշկի մի փոքր մուգ գույն, սև մազեր և գեղեցիկ աչքեր։

Վարդա / Վարդանուշ Մարտիրոսյան

Հայ ամենագեղեցիկ աղջիկներից է ուկրաինահայ պարուհի, երգչուհի և մոդել Վարդան։ Նա ծնվել է Ուկրաինայում, սակայն հայկական ծագում ունի։ Ներկայումս նա ապրում է Ռուսաստանում․ ասում են՝ Վարդան ամենագեղեցիկ հայուհին է Ռուսաստանում։

Վարդա / Վարդանուշ Մարտիրոսյան

Վարդան կատարյալ արտաքին ունի, այդ իսկ պատճառով մարդիկ հաճույքով են դիտում նրա պարերը։ Նա ստեղծել է նաև իր հագուստի բրենդը, որ կոչվում է իր անունով՝ «Վարդա»։ Այստեղ յուրաքանչյուր աղջիկ կարող է կատարյալ հագուստ գտնել՝ անկախ նախասիրություններից։ Վարդանուշ Մարտիրոսյանը հայկական յուրահատուկ արտաքին ունի՝ խոշոր մուգ շագանակագույն աչքեր, սև գանգուր մազեր, թուխ և գեղեցիկ մաշկ։

Քլոե Քարդաշյան

Քարդաշյան քույրերից հաջորդը՝ Քլոեն, նույնպես հայտնի է «Keeping up with Kardashians» նախագծից։ Քլոեն հայտնի գործարար կանանցից է ամերիկյան բիզնես աշխարհում։ Նա նույնպես ունի հագուստի իր բրենդը՝ «Good American»-ը, որտեղ կարելի է գտնել դենիմ ջինսեր և մարզվելու համար նախատեսված տարատեսակ հագուստներ և ատրիբուտներ։ Իր քրոջ՝ Քայլի Ջենների հետ միասին Քլոեն հիմնադրել է «KOKO KOLLECTION» հավաքածուն։

Քլոե Քարդաշյան

Նա նույնիսկ առողջ սննդի, ֆիթնեսի և շատ այլ հետաքրքիր թեմաների մասին բեսթսելլեր գրքեր ունի, որոնք օգնում են առողջ և ուժեղ մարմին ունենալ: Քլոե Քարդաշյանն ունի իր «Kocktails with Khloe» հեռուստաշոուն։  Ծրագրի ընթացքում նա հրավիրում է հայտնի մարդկանց, որտեղ նրանք ընթրում են, խաղում խաղեր և վայելում «Kocktails»-ը։

Սաֆինազ 

Սաֆինա Գրիգորյանը, ով արաբական աշխարհում առավել հայտնի է որպես Սաֆինազ ռուս-հայկական ծագմամբ պորտապարուհի է։

Սաֆինազ

Իր տաղանդի շնորհիվ պարուհին մի շարք հաջողություններ ու ձեռքբերումներ է ունեցել։ Ի սկզբանե եղել է բալետի պարուհի։

Արաբական պարերի հանդեպ Սաֆինայի սերը նրան Եգիպտոս հասցրեց։ Մինչ այդ նա ելույթներով հանդես էր գալիս Հայաստանում։ Բացի հրաշալի պարուհի լինելուց նա նաև խաղում է վիդեո տեսագրություններում և արաբական ֆիլմերում։

Սիրուշո

Երբ խոսում ենք հիասքանչ հայուհիների մասին, չենք կարող չհիշատակել Սիրուշոյին։  Նա ծնվել և մեծացել է արվեստագետների ընտանիքում։  Նրա մայրը հայտնի երգչուհի է, իսկ հայրը թատրոնի տաղանդավոր դերասան է։  Սիրուշոն մորից է ժառանգել իր գեղեցիկ արտաքինն ու ձայնը։  Նա հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս։  Այժմ երգչուհին ապրում և ստեղծագործում է Ամերիկայում։

Սիրուշո

2008թ․ Սիրուշոն մասնակցել է Եվրատեսիլին, որտեղ ներկայացրել է «Քելե, քելե» երգը և 4-րդ տեղը զբաղեցրել։ Նա բազմաթիվ հանատեղ ստեղծագործություններ է ունեցել այլ երգիչների հետ։ Ամենահայտնիներից է «Վույ աման» դուետը Սեբու Սիմոնյանի հետ։ Սիրուշոն հայտնի է իր «Արմատ» ալբոմով, որտեղ ներկայացրել է գեղեցիկ և ոգեշնչող ազգային երգեր։

Ալիսա Փանիկյան

Ալիսան հայտնի բուլղարականադացի մոդել է, ով ծնվել է Երևանում։  2006 թվականին Ալիսան դարձավ Կանադայի Միսս Տիեզերք։ Նա ունի յուրահատուկ գեղեցկություն և առանձնանում է իր երկար ոտքերով, որոնք առավել ընդգծվում են լողազգեստներով։ Հենց այս յուրահատկության համար նա ստացել է «Miss Best in Swimsuit» (Լավագույնը լողազգեստով) տիտղոսը:

Ալիսա Փանիկյան

Բացի հիանալի մոդել լինելուց Ալիսա Փանիկյանը հայտնի է նաև որպես լրագրող և հեռուստահաղորդավար: Նրան են վերագրվում մի շարք տիտղոսներ, ինչպիսիք են «Miss photogenic» կամ «Reinado interactional del Cafe»։

Շեր

Շերը հայտնի է որպես ամերիկյան տաղանդավոր դերասանուհի և երգչուհի, ով ծնվել է Հայաստանում և ունի հայկական արմատներ։   Ամբողջական անունը Շերիլին Սարկիսյան է։ 16 տարեկանում նա մեկնել է Լոս Անջելես և ամուսնացել կոմպոզիտոր Սալվատորեի հետ։  Զույգը սկսեց երգել ու միասին ելույթներ ունենալ։ Այստեղ էլ սկսվեց Շերի երգչուհու կարիերան։

Շեր

Չնայած իր տարիքին՝ Շերը չի կորցրել իր հմայքն ու խարիզման։

Իվետա Մուկուչյան

Բոլորն են հիշում շքեղ հայուհուն, ով 2016թ․ Հայաստանը ներկայացրեց Եվրատեսիլում։ Այս գեղեցկուհին Իվետա Մուկուչյանն էր, ով ծնվել է Հայաստանում, սակայն ապրել Գերմանիայում։ Նա ոչ միայն տաղանդավոր երգչուհի, այլ նաև հայտնի մոդել է, ով բազմաթիվ գովազդային արշավների դեմքն է դարձել։

Իվետա Մուկուչյան

Իվետան հասցրել է իր տաղանդը ցուցադրել «Փախի՛ր կամ ամուսնացի՛ր» ֆիլմում, որտեղ հանդես է եկել գլխավոր դերում։ Իր քրոջ՝ Մարիաննայի հետ միասին՝ Իվետան հիմնել է «Մուկուչյան» բրենդը, որն առաջարկում է գեղեցիկ զարդեր, ժամացույցներ և ավելին։

 

 

Ձեզ կհետաքրքրի նաև