Թե ինչպես են հայերը նշում Զատիկը

Թե ինչպես են հայերը նշում Զատիկը

Թարմացված է Մարտ 04, 2020

Հայաստանում Զատկի յուրահատուկ ավանդույթներ կան։  Այս տոնի պաշտամունքային պատմությունը շատ երկար է, քանի որ Հայաստանն առաջին երկիրն էր, որը 301 թ․ քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն։  Զատիկը հայ առաքելական եկեղեցու ամենապայծառ և հանդիսավոր տոներից է։

Այն շարժական տոն է, այսինքն տոնակատարության օրն ամրագրված չէ, և տարբերվում է ամեն տարի: Տոնը միշտ նշվում է մարտի 22-ից մինչև ապրիլի 26-ն ընկած 35 օրերի ընթացքում:

Կարմիր ներկված հավկիթները Զատիկի տոնի սեղանի զարդարանք են

Սուրբ Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնն է՝ խաչելությունից հետո երրորդ օրը: Տոնի նշանակությունը մեղքերից ազատվելն ու Աստծուն վերադառնալն է։ Քրիստոնեական բոլոր եկեղեցիները նշում են Հիսուս Քրիստոսի հարության տոնը։

Զատիկը Հիսուսի՝ իբրև Մեսիայի մարգարեությունն է, ով պիտի հալածվեր, մահանար մեր մեղքերի համար և հարություն առներ երրորդ օրը։  Հիսուսի հարության տոնը միջոց է՝ թարմացնելու այն հույսը, որ մարդկությունը կհաղթահարի մեղքը:

Սուրբ Զատիկի տոնը Հայաստանում

Եկեղեցի այցելելը, Զատիկից առաջ Մեծ պահքը, ուրախ խաղերը, գույնզգույն ձվերը, հացը, կանաչեղենը և բոլոր համեղ ուտեստները հայկական Զատիկը շատ հաճելի են դարձնում, նույնիսկ եթե Ձեզ չի հետաքրքրում տոնի կրոնական մասը։

Եկեղեցուց բերված մոմեր

Սուրբ Զատիկից առաջ բոլոր հավատացյալները քառասնօրյա պահք են պահում, որպեսզի մաքրեն իրենց մարմինն ու հոգին այնպես, ինչպես Քրիստոսը։  Շաբաթ երեկոյան՝ սուրբ պատարագի ավարտին, բոլոր հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոսի հարության առթիվ, իսկ կիրակի երեկոյան հանդիսավոր պատարագով սկսվում է Զատկի իսկական տոնակատարությունը:

Զատկի օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ինչպես նաև այլ տաճարներում հատուկ պատարագ է մատուցվում : Մենք չենք կարող ասել, որ բոլոր հայերը պարտադիր մասնակցում են պատարագին, բայց դա չի նշանակում, որ կրոնի հանդեպ որևէ անհարգալից վերաբերմունք կա։

Եկեղեցու արարողությանը շարունակություն էլ կա, իսկ մարդկանց մեծամասնությունը փորձում է մասնակցել դրան՝ սուրբ լուս տանելով։ Շաբաթ երեկոյան վառվում է սուրբ լույսը, որ մարդիկ պետք է իրենց հետ տուն տանեն։ Պարտադիր չէ, որ բոլոր մարդիկ այս լույսը վերցնեն եկեղեցուց, դա կարող է անել ընտանիքի մեկ անդամը։  Գլխավոր նպատակը սուրբ լույսի մոմը տուն հասցնելն է։

Տնային պայմաններում սոխի կեղևով Զատկի ձվերը ներկելու արարողությունը մեկ այլ հետաքրքիր ավանդույթ է։ Զատկի ձվերը ներկվում են կարմիր գույնով, ինչը խորհրդանշում է Քրիստոսի արյունը։ Այս կարմիր գույնը կարելի է ստանալ ավանդական մեթոդով՝ կարմիր սոխի կեղևի մեջ եռացնելով ձվերը։ Ձու կռվացնելը կամ ձվերով կռվելը ինչպես երեխաների այնպես էլ մեծահասակների սիրելի խաղն է։

Այս խաղը խաղում են երկու հոգով․ մասնակիցներից մեկն ուղղահայաց պահում է խաշած ձուն, իսկ մյուսը իր ձեռքի եջած ձվով հարվածում է։ Եթե Դուք առաջինն եք կոտրում մրցակցի ձուն՝ առանց ձեր սեփականը կոտրելու, ապա Դուք հաղթում եք և ստանում այդ ձուն: Խաղը շարունակվում է նույն ձևով, մինչև ամենաշատ ձու հավաքած մասնակիցը կհաղթի։ Բոլոր երեխաները խաղում այս խաղը։

Սուրբ Զատիկի սեղան

Հայերը Սուրբ Զատիկին սկսում են պատրաստվել տոնակատարության օրվանից շատ առաջ։  Հատուկ ուշադրություն պետք է դարձնել Զատկի սեղանին, որտեղ յուրաքանչյուր ուտեստ ունի իր նշանակությունը և ինչ-որ բան է խորհրդանշում:

Չի կարելի ասել, որ հայերը բրինձ են ուտում այնքան հաճախ և հաճույքով, որքան Ասիայի բնակչությունը, բայց Զատկի սեղանին այն պարտադիր է։  Զատկին հայերը չամիչով բրինձ են եփում, որտեղ բրինձը խորհրդանշում է մարդկությանը, իսկ չամիչը մարմնավորում է բոլոր քրիստոնյաներին։

Չամիչով փլավ

Զատկի սեղանին կարելի է տեսնել նաև հայկական իշխան ձուկ և կարմիր գինի, որոնք խորհրդանշում են Քրիստոսի միսն ու արյունը։

Հայկական իշխան

Հայաստանում միլիոնավոր տեսակների կանաչեղեն կա, իսկ երբեմն թվում է, թե դրանք բոլորը լինում են Զատկի սեղանին։ Որոշ բուսատեսակներ, ինչպիսիք են համեմը, թարխունը, կանաչ սոխը, կարելի է ուտել հում վիճակում, սակայն կան տեսակներ, որոնք պետք է խաշել կամ եփել ձվի հետ։ Զատկի սեղանի այս բոլոր ուտեստներն իհարկե ուղեկցվում են հայկական լավաշով։

Լավաշից բացի կա հացի ևս մեկ տեսակ, որն ամենապահանջվածն է այս հատուկ տոնի ժամանակ: Դա Զատկի քաղցր հացն է, որը կոչվում է կուլիչ: Այն հատկապես սիրում են երեխաները։ Կուլիչը բավականին քաղցր և շերտավոր հաց է, ուստի այն ամենօրյա ուտեստ չէ, այլ պատրաստվում է տարին մեկ անգամ ՝ Զատիկին։

Կուլիչ

Եթե նախկինում Զատկի տոնակատարությունը զվարճալի էր, մարդիկ երգում, պարում և խաղում էին, ապա այժմ այն ավելի շուտ ընտանեկան տոն է, որը նշվում է տանը, հարազատների և ընկերների հետ: Այնուամենայնիվ, Զատկի տոներին Հայաստանում տիրում է տոնի թեթև մթնոլորտը, որը ոչ մեկին անտարբեր չի թողնի։

Սա այն տոնն է, երբ մարդիկ Ձեզ և Ձեր ընտանիքին ուրախ Զատիկ կմաղթեն։ Ժամանակ գտեք տոնի նշանակության և արժեքի մասին խորհելու և երախտապարտ լինելու։ Այն ամենը, ինչով մենք շնորհված ենք, կարող է լուրջ լինել այլ մարդկանց համար։ Ես գիտեմ, որ ես երախտապարտ եմ այս Զատիկին այդքան շատ օրհնությունների համար, որոնցից ամենամեծը ընտանիքն ու ընկերներն են։

Armenia Discovery
Ստեղծված է Մարտ 29, 2018 / Թարմացված է Մարտ 04, 2020

Հեղինակ՝ Armenia Discovery

Ձեզ կարող է նաև հետաքրքրել

Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր
Ապրիլ 27, 2026 Օդանավակայանների կայանատեղիների կառավարման լուծումներ և համակարգեր

Ավիացիոն երթևեկության շուրջօրյա աճը վկայում է օդանավակայանների կայանատեղիների նկատմամբ հետաքրքրության մեծացման մասին: Քանի որ բազմաթիվ ավտոմեքենաներ օդանավակայանի տարածքում մնում են երկար ժամանակ՝ օրեր կամ նույնիսկ շաբաթներ, հողատարածքի սահմանափակումները պետք է ճիշտ հաշվարկվեն՝ անցանկալի հետևանքներից խուսափելու համար:...

Շարունակել
Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ
Ապրիլ 16, 2026 Յուրաքանչյուր նորեկի համար ճանապարհորդական խորհուրդներ, որոնք պետք է իմանա Հռոմ գնալուց առաջ

Հռոմը աշխարհի ամենահայտնի զբոսաշրջային ուղղություններից մեկն է։ Ամեն տարի միլիոնավոր մարդիկ հոսում են այս հնագույն քաղաք՝ տեսնելու նրա տեսարժան վայրերը և վայելելու նրա մշակույթը։ Եթե մոտ ժամանակներս պլանավորում եք այցելել Հռոմ, կան մի քանի բաներ, որոնք...

Շարունակել
Բենգալուրուի հայտնի ուտեստներ
Ապրիլ 16, 2026 Բենգալուրուի հայտնի ուտեստներ

Բանգալորը կամ Բենգալուրուն Կառնատակայի մայրաքաղաքն է և լայնորեն հայտնի է «Հնդկաստանի պարտեզային քաղաք», «Հնդկաստանի Սիլիկոնային հովիտ» և «ՏՏ կենտրոն» անուններով։ Այն ունի հսկայական ռեսուրսներ և իր բնակիչներին առաջարկում է շատ բան։ Բանգալորը հայտնի է իր գեղեցիկ...

Շարունակել