Գեղարքունիք

Gegharkunik
Gegharkunik

Area: 5,349 km2

Population: 235,075


Գեղարքունիքը Հայաստանի ամենամեծ մարզն է: Շրջանի ամենամեծ քաղաքը և մարզկենտրոնը Գավառ քաղաքն է: Մարզի տարածքի մեծ մասը (1,278 կմ2) ծածկված է Սևանա լճով, որն Անդրկովկասի ամենամեծ լիճն է և հայտնի է մեծ զբոսաշրջային գրավչությամբ: 

Գեղարքունիքի անվանումը կապվում է Գեղամի անվան հետ, ով Հայկազունիների տոհմի 5-րդ թագավորն էր և հայ ազգի լեգենդար նախահայր Հայկի ժառանգներից մեկը: Գեղամի անունով են կոչվել նաև Գեղամա լեռները և Գեղամա լիճը, որը ներկայումս հայտնի է որպես Սևանա լիճ:

Գեղարքունիքի տեսարժան վայրերը

Սևանա լիճ

Չունենալով մուտք դեպի ծով, Հայաստանն այնուամենայնիվ ունի իր  կապույտ մարգարիտը՝ Սևանա լիճը: Սևանը հայ ժողովրդի պարծանքն է և հպարտությունը: Լճի մակերեսը 1,242 կմ2 է, ջրի ծավալը՝ 32,8 մլրդ. մ3:  Սևանը Կովկասի ամենամեծ լիճն է և երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող բարձրադիր ամենամեծ լճերից մեկը:

Սևանա լճի գույներն ու երանգները փոխվում են ջինջ երկնագույնից մուգ կապույտ և այլ հազարավոր երանգների՝ կախված եղանակից և լճի ներքին անհայտ գործընթացներից:  Լիճն ապահովում է ձկան մեծ պոպուլյացիա, այդ թվում նաև լճի վտանգված էնդեմիկ` Սևանի իշխան ձկնատեսակի պոպուլյացիա:

Ձկնատեսակն անվանել են «իշխան» ձկան գլխի՝ պսակ հիշեցնող կետերի պատճառով: Լճում շատ է նաև խեցգետինը և սիգ ձկնատեսակը (սպիտակ ձուկ):

Լիճը և հարակից լեռնային շրջակայքն առաջարկում են ակտիվ և պասիվ ժամանցի բազում հնարավորություններ: Լճի ափին կազմակերպվում են պառապլանով թռիչքներ, դայվինգ և վինդսյորֆինգ, ինչպես նաև ճամբարային հանգիստ: Այնպես որ, կարող եք ընտրել ըստ ձեր նախասիրությունների: 

Իհարկե, նկատի ունելալով ստորջրյա կյանքի բազմազանությունն և գունագեղ ջրավազանները, դժվար է համեմատել դայվինգը լճում և ծովում կամ օվկիանոսում: Սակայն սուզվելու կրքոտ սիրահարները, բաց չեն թողնում այս յուրահատուկ լեռնային լճի ստորջրյա գաղտնիքներն ուսումնասիրելու առիթը: 

Լճի ափամերձ ստորջրյա աշխարհը բավականին հետաքրքիր և բազմազան է: Այստեղ դուք կարող եք տեսնել ստորջրյա ժայռեր, ձկների վտառներ, ջրիմուռներ, խորտակված նավակներ և այլն: Սևանա լճում սուզվելու սեզոնը սկսվում է հուլիս ամսից և ավարտվում է սեպտեմբերին:

Եվ իհարկե, ձեր ուղևորությունը դեպի Սևան չի լինի լիարժեք առանց Սևանի թերակղզու եւ նրա շրջակայքի պատմամշակութային տեսարժան վայրերի այցելության:

Սևանավանք

Սևանավանքի միջնադարյան վանքը, որը հանդիսանում է Հայաստանում ամենաշատ այցելվող տեսարժան վայրերից մեկը, գտնվում է Սևանա լճի թերակղզում: Սևանավանքը կարևոր դեր է ունեցել հայոց պատմության մեջ՝ հատկապես մարտերի ժամանակ: Վանքի գտնվելու վայրը և այն փաստը, որ այն ամբողջովին շրջապատված էր ջրով, դարձնում էր վանքը անառիկ ռազմավարական ապաստարան: 924-925 թվականներին հայոց արքա Աշոտ Երկրորդը (Աշոտ Երկաթ) Սևանի ճակատամարտում վճռական հաղթանակ է տանում արաբական զորքի դեմ՝ վերականգնելով Բագրատունյաց թագավորության սահմանները։

Վանական համալիրը բաղկացած է երկու եկեղեցիներից՝ Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին, որոնք հանդիսանում են վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության վառ կոթողներ: Ըստ եկեղեցիներից մեկում հայտնաբերված արձանագրության՝ այն կառուցվել է հայ արքայադուստր Մարիամի՝ Բագրատունիների տոհմի հիմնադիր Աշոտ I թագավորի դստեր կողմից:

Սևանավանքը մեկն է այն 30 եկեղեցիներից, որ արքայադուստր Մարիամը խոստացել էր կառուցել ի հիշատակ իր վաղամեռիկ ամուսնու: Այնուամենայնիվ, թերակղզին կրոնական և կրթական կենտրոն էր դեռևս Սևանավանքի վանական եկեղեցիների կառուցումից դարեր առաջ: Թերակղզու Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորչի կողմից: Ենթադրվում է, որ եկեղեցին ավերվել է երկրաշարժից՝ 995 թվականին:

Վազգենյան աստվածաբանական դպրանոց

Վազգենյան աստվածաբանական ակադեմիան նույնպես գտնվում է թերակղզում, Սևանավանքից ոչ շատ հեռու: Ակադեմիան հիմնադրվել է 1990 թ.-ին և կոչվել է Վազգեն Ա Վեհափառի անունով: Այն գործում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անմիջական հսկողության ներքո և պատկանում է Հայ Առաքելական եկեղեցուն: 

Դուք չեք կարող մտնել դպրանոց, սակայն Սևանավանք տանող ճանապարհից կարելի է տեսնել այս հոգևոր ուսումնական հաստատության սև շենքը:

Մարզի բնակչությունը

Ըստ 2011 թվականի հաշվեհամարի, Գեղարքունիքի մարզի բնակչությունը 235 075 մարդ է: Բացի հայերից, այստեղ բնակվում են նաև եզդիներ, քրդեր և ռուսներ:

Գեղարքունիքի մարզի կլիման

Գեղարքունիքի կլիման ավելի զով է, քան Հայաստանի մյուս մարզերինը: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 5 աստիճան: Հունվարին ջերմաստիճանը կարող է հասնել մինուս 6-ի, իսկ հուլիսին բարձրանալ մինչև 16 աստիճան: Ընդհանրապես, եղանակը քամոտ է: Քամիները հատկապես ուժգին են ձմռանը: 


City/town


Sights

Սևանավանք

Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզում: Համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է Սևանի կղզում 305 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։ 

Read More