Սևան քաղաքը գտնվում է Սևանա լճի ափին՝ մայրաքաղաք Երևանից 65 կմ հյուսիս-արևելք: Այն հանրաճանաչ ամառային հանգստավայր է՝ ծովի մակարդակից ավելի քան 1,925 մ բարձրության վրա:
Բնակավայրը հիմնադրվել է 1842 թվականին եկվոր ռուս աղանդավորների կողմից և կոչվել Ելենովկա՝ ի պատիվ Պավել 1-ին ցարի դուստր Ելենայի։ Այն վերանվանվել է Սևան 1935 թվականին:
Սևանում նախ և առաջ անհրաժեշտ է այցելել թերակղզու վանական համալիրը՝ Սևանավանքը՝ հիմնադրված 9-րդ դարում: Համալիրի Սուրբ Առաքելոց և Սուրբ Աստվածածին եկեղեցիները հայ միջնադարյան ճարտարապետության վառ նմուշներից են: Ըստ արձանագրության, եկեղեցիները կառուցվել են 874 թվականին՝ Աշոտ I արքայի դստեր՝ Մարիամ իշխանուհու կողմից:
Ըստ լեգենդի` Մաշտոց Եղվարդեցին (վանական, ով տասը տարի ապրել է որպես ճգնավոր Սևանավանքում և հետագայում դարձել կաթողիկոս) երազ է տեսել, որում 12 առաքյալները եկել են նրա մոտ և հրամայել Սևանա լճի կղզում իրենց անունով եկեղեցի կառուցել: Մաշտոցն իր երազը պատմում է Մարիամին, ով խորապես տպավորվելով՝ որոշում է իրականացնել եկեղեցիների կառուցումը:
Համալիրը ներառում է նաև 4-րդ դարում Գրիգոր Լուսավորչի կողմից կառուցված Սուրբ Հարություն և Սուրբ Կարապետ եկեղեցիները:
Պեղումների արդյունքում պարզվել է, որ ժամանակակից Սևանի տարածքը բնակեցված է եղել նոր քարի և բրոնզե դարերում: Մեծեփի կիկլոպյան ամրոցը, որը թվագրվում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակով, և մեկ այլ կիկլոպյան ամրոց՝ Մաշտոցները, գտնվում են Սևան քաղաքի մերձակայքում:
2004 թ.-ին Սևանա լճի գեղատեսիլ թերակղզում բացվել է Մայր Աթոռի Վազգենյան աստվածաբանական ակադեմիան:
Երբ լինեք Սևանում, կարող եք այցելել Սևանի բուսաբանական այգի: Այն գտնվում է ծովի մակերևույթից 2000 մ բարձրության վրա և զբաղեցնում է 5 հա տարածք: Այտեղ ներկայացված է ավելի քան 600 բուսատեսակ:
Ամռանը քաղաքը վերածվում է հայտնի լողափնյա հանգստավայրի: Լողափում կա ջրաշխարհ, թենիսի խաղադաշտեր, մինի-ֆուտբոլի և բասկետբոլի դաշտեր և այլ ժամանցի հնարավորություններ: Այսպիսով, դուք կարող եք փախչել Երևանի շոգ և տոթ ամառներից և լավ ժամանակ անցկացնել Սևանում:
Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզում: Համալիրի առաջին եկեղեցին կառուցվել է Սևանի կղզում 305 թվականին՝ Գրիգոր Լուսավորչի կողմից։
Read More