Ղաչթաղչիի Սբ Հովհաննես մատուռը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Սպիտակի նախկին Լոռու մարզի Հարթագյուղ բնակավայրում, որի նախկին անվանումներից են Արտագյուղը, Ղալթաղչին: Այստեղից էլ ժողովրդի մեջ հայտնի Է որպես Ղալթաղչիի Սբ Հովհաննես:
Սրբավայրի ներսում կան երկու հարյուրի հասնող սրբապատկերներ, հարյուրավոր խաչքարեր, եկեղեցիների մանրակերաեր, հոգևոր բնույթի գրքույկներ, որոնք ուխտավորների կողմից բերվել են տարբեր ժամանակներում:
1970-ականների մասին պահպանված բանավոր վկայությունների համաձայն՝ խորհրդային տեղական իշխանությունները պայթեցրել են մատուռը՝ ուխտագնացությունները դադարեցնելու նպատակով։ Հավատացյալները գիշերներով շինանյութ են բարձրացրել լեռ և կրկին կառուցել աղոթատեղին։
Ղալթաղչիի Սբ Հովհաննեսին դիմել են զանազան խնդրանքներով: Բժշկության ակնկալիքով այստեղ են բերել հատկապես նյարդային հիվանդություն ունեցող երեխաներին: