Հայաստանի երկրաբանական թանգարանը հիմնադրվել է 1937-ին ՝ երկրաբանության պրոֆեսոր Ն.Թ. Կարապետյանի կողմից: Գտնվում է Երևանի Մարշալ Բաղրամյանի պողոտայում: Այն ունի մոտ 900 հավաքածու ՝ 12․000 ցուցանմուշով: 1944-ին երկրաբանական թանգարանն անվանվեց ի պատիվ նրա հիմնադիր Հովհաննես Կարապետյանի: Այստեղ գործում են հետևյալ բաժինները․
Հովհաննես Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանի հիմնական նպատակն այցելուներին Հայաստանի բնական պաշարներին ծանոթացնելն է: Այստեղ ներկայացված են օգտակար հանածոների, քարերի, կենդանական և բուսական մնացորդների գտնվելու վայրերի քարտեզները:
Ամենատպավորիչ նմուշը Գյումրիում հայտնաբերված նախապատմական փղի կմախքն է:
2012 թ.-ին թանգարանում բացվել է հանքանյութերի հազվագյուտ ցուցահանդեսային դահլիճ, որը նվիրված է ամերիկահայությանն ու երկրաբան Ա. Դիլդիլյանին: Այստեղ ներկայացված է աշխարհի տարբեր մասերից հանքանյութերի հազվագյուտ տեսակի ավելի քան 1400 օրինակ:
Վերջերս թանգարանում ստեղծվեց «Բնագետ» էկո ակումբը, որտեղ երեխաներն ուսումնասիրում են Հայաստանի երկրաբանական իրավիճակը և դրա խնդիրները:
Թանգարանը բաց է
Երեքշաբթի-շաբաթ 11: 00-16: 00
Թանգարանը փակ է
Երկուշաբթի, կիրակի ազգային տոներին և հիշատակի օրերին
Տոմսի արժեքը՝ 500 դրամ: