Ամսաթիվը կթարմացվի շուտով
Ոչխարների խուզման փառատոնը տեղի է ունենում Սյունիքի մարզում։
Փառատոնին կարող եք ականատես լինել ոչխարների խուզման մրցույթին, մասնակցել կազմակերպվող խաղերին, վայելել ազգային երգն ու պարը, հետևել լարախաղացների գործողություններին, ինչպես նաև օգտվել Սյունիքի և Վայոց ձորի բերք ու բարիքի ցուցահանդես-վաճառքին։
Ոչխարի խուզման փառատոնը աստիճանաբար վերածվում է ավանդական տոնի: Փառատոնը զվարճալի է, հնարավորություն է տալիս հին ավանդույթները վերհիշելու, ինչպես նաև տեղական արդյունաբերողների արտադրանքը ներկայացնելու։
Հայաստանում ոչխարի խուզման գործընթացի առանձնահատկությունն այն է, որ այստեղ դա անում են հատուկ ավանդական մկրատների օգնությամբ, այլ ոչ թե մեխանիկական սարքերով:
Փառատոնին մասնակցում և ոչխար խուզելու վարպետաց դասեր են անցկացնում նաև այլ երկրներից ժամանած վարպետներ։