Ամսաթիվը կթարմացվի շուտով
«Գինի և մշակույթ» խորագրով փառատոնը հիանալի հնարավորություն է գինու սիրահարների համար: Փառատոնը անցկացվում է Աշտարակ քաղաքում:
Միջոցառման հյուրերը հնարավորություն կունենան փորձել գինու տարբեր տեսակներ, համտեսել Արագածոտնի մարզի ավանդական ուտեստները, մասնակցել ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառքին: Համերգային ծրագրի շրջանակներում ելույթ կունենան ազգային պարային համույթներ և լարախաղացներ։
Արագածոտնի մարզը սպասում է ձեզ իր գինով, համեղ ուտեստներով և ժողովրդական երաժշտությամբ:
Մուտքը՝ անվճար
Գինու համտեսումը (հինգ բաժակ գինի)՝ 2000 դրամ