«Երևանյան մարաթոնը» ամենասպասված և ուրախ իրադարձություններից մեկն է, որն անցկացվում է Երևանում ամեն տարի՝ հոկտեմբերին։ Վազքուղին սկսվում է Հանրապետության հրապարակից և անցնում է մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով։ Մարաթոնն իրականացվում է մի քանի վազքուղիներով՝ 1-ից մինչև 42կմ երկարությամբ։ Հաղթողները ստանում են մեդալներ և մրցանակներ։
Մասնակցությունը վճարովի է։ Գրանցվելու համար անցեք այս հղումով։
Մարաթոնից ստացված ողջ հասույթը նվիրաբերվում է բարեգործական նպատակներով: