Հայաստանի թաքնված գանձերը

Հայաստանի թաքնված գանձերը

November 04, 2019

Երբևէ եղե՞լ եք Հայաստանում։ Եթե այո, ապա դուք հավանաբար կարծում եք, որ գիտեք Հայաստանում այցելելու ամենահետաքրքիր վայրերը։ Ամենայն հավանականությամբ, դուք եղել եք Երևանում, ԳառնիումԳեղարդումՍևանում և էջմիածնում։ Հավանաբար փորձել եք հայկական խորովածը և խմել տնական օղին։ Սակայն հավատացեք՝ սա դեռ ամենը չէ։

Հայաստանը փոքր, այնուամենայնիվ գրավիչ երկիր է: Աշխարհում շատերի համար այն հեռավոր և խորհրդավոր է, սակայն երկրի ներսում էլ շատ են թաքնված վայրերն ու շատերի համար անհայտ զբոսաշրջային ուղղությունները: Եթե ​​ուզում եք բացահայտել դրանցից մի քանիսը, ապա շարունակեք ընթերցել:

Հայաստանի թաքնված ուղղությունները. Կաքավաբերդ

Կաքավաբերդը հին հայկական բերդ է, որը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝ Արարատի մարզի կենտրոնում: Առաջին անգամ ամրոցի մասին հիշատակել է հայ պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցին 9-րդ դարում: Նա նշում է, որ բերդը պատկանում էր Բագրատունիների տոհմին։ Փաստորեն Կաքավաբերդը գոյություն է ունեցել դեռևս 885-1045 թվականներին:

Չնայած Կաքավաբերդի ամրոցն այդքան էլ հայտնի չէ զբոսաշրջիկներին, այն հաճախ է հիշատակվում հայ գրականության մեջ: Հայտնի գրող Ակսել Բակունցը շատ տպավորիչ է նկարագրել Կաքավաբերդը իր «Ալպիական մանուշակ» պատմվածքում:

Հայաստանի թաքնված ուղղությունները. Կաքավաբերդ

Այսօր Կաքավաբերդը Հայաստանում լավ պահպանված եզակի ամրոցներից մեկն է: Այն հայտնի է նաև որպես Գեղի կամ Քեղի բերդ: Ամրոցը կառուցվել է լեռան գագաթին: Ամրոցի տարածքում կարելի է գտնել միջնադարյան եկեղեցու ավերակներ և մի քանի այլ կառույցներ:

Կաքավաբերդը պատմական և մշակութային մեծ արժեք ունի։ Ո՞վ գիտի, թե որքան գաղտնիքներ ու պատմություններ են պահում ամրոցի դարավոր պատերը։ Համոզված եղեք, որ այցելությունը Կաքավաբերդ ձեզ համար տպավորիչ և անմոռանալի կլինի:

Հայաստանի թաքնված ուղղությունները. Սևսար

Հայերը աստղերն ուսումնասիրել են հնագույն ժամանակներից։ Այդ մասին վկայում են Հայաստանի տարածքում հայտնաբերված հին աստղադիտարանները։ Այդպիսի աստղադիտարաններից մեկը գտնվում է Սևսար լեռան լանջին։  

Ասում են, որ Սևսարի աստղադիտարանը թվագրվում է մ.թ.ա. 3-1 հազարամյակներով։ Կատարված վերջին հետազոտությունները ենթադրում են, որ համաստեղությունները անվանակոչելը և կենդանակերպի նշանների ստեղծումը տեղի են ունեցել Հայկական բարձրավանդակում։ 

Հայաստանի թաքնված ուղղությունները. Սևսար

Տվյալ հնագույն աստղադիտարանը գտնվում է Սևսարի լանջին՝ 2700մ բարձրության վրա։ Այն զբաղեցնում է մոտ 1000 քմ տարածք, որտեղ հայտնաբերվել են բազմաթիվ մեծ քարե սալիկներ։ Դրանց վրա փորագրված են տարբեր նշաններ, համաստեղությունների և երկնային լուսատուների բազմաթիվ պատկերներ: 

Մոտ 15 քարեր միասին կազմում են աստղագիտական ​​օրացույցը: Համարվում է, որ քարերից մեկի վրա փորագրված կլոր պատկերը ներկայացնում է մեծ պայթյունը, իսկ շրջապատող քարերի ժայռապատկերները՝ համաստեղություններն են: Չնայած դժվար է հավատալ, որ մարդիկ կարող էին ուսումնասիրել տիեզերքը դեռ մ.թ.ա. 3-րդ հազարամյակում, սակայն Սևսարի վրա գտնվող քարերը վկայում են, որ հնագույն ժամանակներից այստեղ աստղային քարտեզ է եղել: 

Եթե ​​ցանկանում եք այցելել Սևսարի խորհրդավոր աստղադիտարանը, ապա այն գտնվում է Գեղարքունիքի մարզում:        

Հայաստանի թաքնված ուղղությունները. «Արջերի քարանձավ»

Արջերի քարանձավը Հայկական լեռնաշխարհում ամենաերկար և խորը քարանձավն է, ինչպես նաև ամենամեծն է Հարավային Կովկասում: Այն գտնվում է Վայոց ձորի մարզում՝ Արփի գյուղից 3 կմ հեռավորության վրա: Ենթադրվում է, որ քարանձավը հայտնաբերել են որսորդները 1978 թվականին: Ասում են, որ այն ստացել է իր անունը 1980-ին՝ քարանձավում հայտնաբերված արջի ոսկորների պատճառով:

Հայաստանի թաքնված ուղղությունները. «Արջերի քարանձավ»

Քարանձավի ընդհանուր խորությունը 3 կիլոմետր է և, մինչև վերջ հասնելու համար, անհրաժեշտ կլինի 9-10 ժամ: Քարանձավի ներսում կան շատ մեծ տարածքներ, որոնք նման են սրահների: Այս սրահները միացված են նեղ միջանցքներով, որոնց միջով անցնելը շատ դժվար է: Երբեմն միակ ելքը սողալն է:

Այս վայրը Հայաստանի ամենավտանգավոր վայրերից մեկն է: Այդ իսկ պատճառով մուտքն արգելվում է: Այնուամենայնիվ, եթե սիրում եք նման խորհրդավոր վայրեր և էքստրեմալ արշավներ, կարող եք այստեղ այցելելու թույլտվություն ստանալ համապատասխան մարմիններից: Ամեն դեպքում, խորհուրդ է տրվում մուտք գործել քարանձավ միայն պրոֆեսիոնալ զբոսավարի ուղեկցությամբ:

Հայաստանի թաքնված ուղղությունները. Սև բերդ

Սև բերդը լքված ռուսական ամրոց է Գյումրիում (Շիրակի մարզ): Այս ամրոցը Հայաստանի ազգային մշակութային ժառանգության օբյեկտներից է, որը կառուցվել է 1834 թվականին՝ ռուս-թուրքական պատերազմից հետո: Այն գտնվում է Թուրքիայի սահմանից 8 կմ հեռավորության վրա՝ բլրի գագաթին: Ամրոցը 360 աստիճանի կլոր սև քարե կառույց է: Իհարկե կռահեցիք, թե ինչու է այն կոչվում «Սև»:

Հայաստանի թաքնված ուղղությունները. Սև բերդ

Ամրոցի մոտակայքում կանգնած է Մայր Հայաստանի արձանը: Սա Գյումրիի ամենաբարձր կետն է:

Հայաստանի թաքնված ուղղությունները. Քարի լիճ

Քարի լիճը գտնվում է Արագած լեռան լանջին: Բյուրականից լիճ կարելի է հասնել մայրուղու երկայնքով քայլելով :

Հայաստանի թաքնված ուղղությունները. Քարի լիճ

Տարվա մեծ մասը լիճը շրջապատված է ձյունով, ուստի լճի ջուրը բավականին սառն է: Քարի լճից է սկիզբ առնում Արխաշեն գետը: 1942-ին Ալիխանյան եղբայրները (Արտեմ և Աբրահամ) լճի արևելյան ափին հիմնադրել են տիեզերական ճառագայթների բարձրլեռնային ​​կայանը:

Հայաստանի թաքնված ուղղությունները. Արևիկ ազգային պարկ

«Արևիկ» ազգային պարկը, որը գտնվում է Սյունիքի մարզում, Հայաստանի չորս պահպանվող ազգային պարկերից մեկն է: Այգու նպատակը բուսական և կենդանական աշխարհի վտանգված և հազվագյուտ տեսակների պահպանումն է:

Պարկում գրանցված են թիթեռների 150 և թռչունների 180 տեսակ: Նրանցից որոշ տեսակներ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում:

Հայաստանի թաքնված ուղղությունները. Արևիկ ազգային պարկ

Այստեղ ապրում են այնպիսի հազվագյուտ կենդանիներ, ինչպիսիք են կովկասյան ընձառյուծը, բեզոարյան այծը, հայկական մուֆլոնը, գորշ արջը, հայկական իժը, կովկասյան սև կաքավը և այլն: Կան նաև մի շարք եզակի ծառեր և բույսեր՝ կաղնի, հացենի, թխկի:

Այցելելով այս ազգային պարկ՝ դուք կվայելեք յուրահատուկ և գեղեցիկ լեռնային բնապատկերները և կծանոթանաք այգու հետաքրքիր կենսաբանական բազմազանությանը։

Ամփոփում

Ծանոթությունը այսպիսի անսովոր վայրերի հետ պետք է որ Հայաստան այցելելու անհագուրդ ցանկություն առաջացնի։ Այստեղ շատ են խորհրդավոր և առեղծվածային վայրերը, որոնք չեն կարող անտարբեր թողնել ճամփորդությունների սիրահարներին:

Ուստի եկեք միասին ուղևորվենք դեպի Հայաստանի թաքնված գանձերը:

Ձեզ կհետաքրքրի նաև