Ազատության 2 փող․, Հաղթանակի զբոսայգի, Երևան
+37410 251 400
10:00-17:00
Հայերն իրենց անկախության համար պայքարել են դարեր շարունակ ու հանուն այդ անկախության շատ հերոսներ են ընկել: Նրանց թվում են եղել նաև կանայք, ովքեր կռվել են տղամարդկանց հետ միասին, ու «Մայր Հայաստան» արձանն իր մեջ կրում է հենց այդ խորհուրդը՝ կնոջ դերն անկախ Հայաստանում:
«Մայր Հայաստան» հուշահամալիրը բացվել է 1950-ին Հաղթանակի զբոսայգում: Հեղինակը եղել է հայ անվանի ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը: Արձանի բարձրությունը 52 մետր է: Սկզբնապես այն պլանավորված է եղել որպես եկեղեցի:
1970-ին հուշարձանում բացվեց «Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում 1941-1945 թվականներին» առաջին թանգարանը, բայց 1995-ին այն վերանվանվեց ՀՀ ՊՆ ռազմական թանգարան: Երկրորդ ցուցահանդեսը կրում է «1988-1994 թվականների արցախյան ազատագրական պատերազմը» խորագիրը:
Առաջին հարկում կտեսնեք հայերի նկարներ, ովքեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին: Այստեղ ցուցադրված են հայկական 6 ազգային դիվիզիայի գործողությունները և հայ մարշալների հերոսական սխրանքները ՝ Հովհաննես Բաղրամյան, Հովհաննես Իսակով, Համազասպ Բաբաջանյան, Արմենակ Խամպերյանց: Կտեսնեք Խորհրդային Միության հերոսների դիմանկարներ, և նրանց անունները՝ փորագրված են Պատվո սրահում գտնվող սև գրանիտի պատին:
Երկրորդ հարկի ցուցահանդեսը նվիրված է Արցախի Ազատագրական շարժմանը, որտեղ կտեսնեք Հայաստանի և Արցախի ազգային հերոսներին: Ցուցադրված են հերոսների ռազմական գործողությունները, Հայաստանի Հանրապետության բանակի զինված ուժերի տեսակները, Արցախի հնագույն մայրաքաղաքի `Շուշիի ազատագրման դիորիան և այլն: Այլ պատմական արտեֆակտների շարքում կա նաև մի քարտեզ, որի վրա հայկական ուժերը գծագրել են Շուշիի գրավումը:
Պատերազմի թանգարանի երրորդ հարկը հանդիսությունների սրահն է, որի հարակից տարածքում գտնվում է Անհայտ զինվորի գերեզմանը: Այն նվիրված է պատերազմում զոհված կամ անհայտ կորածների հիշատակին:
Երևանում բարձրադիր բլրի վրա տեղակայված արձանը կարծես Երևանի պահապանը լինի: Ամեն տարի ՝ մայիսի 9-ին, հազարավոր հայեր այցելում են Հաղթանակի զբոսայգի և «Մայր Հայաստան» արձանին՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենական և Արցախյան պատերազմների հերոսների հիշատակին։
«Մայր Հայաստանի» արձանը խորհրդանշում է պայքարի միջոցով խաղաղության հասնելը:
Թանգարանը բաց է
Երեքշաբթի-ուրբաթ 10: 00-17: 00
Շաբաթ, կիրակի 10: 00-15: 00
Թանգարանը փակ է
Երկուշաբթի, Ազգային տոներին և հիշատակի օրերին
Մուտքն անվճար է