Հայերը սիրում են լեգենդներ հյուսել։ Դարերի ընթացքում ստեղծվել են բազմաթիվ առասպելներ և լեգենդներ, որոնք հարստացրել են հայ գրականությունը։ Մեր ժողովրդի պատմությունը ճանաչել է բազմաթիվ տաղանդավոր պատմաբաններ, գրողներ և բանաստեղծներ, սակայն, գրողների հետ միասին, ժողովուրդն էլ է հյուսել լեգենդներ, որոնք տարածվել են բանավոր խոսքի միջոցով։
Հետագայում, որպեսզի ժամանակի ընթացքում մոռացության չմատնվեն, այդ լեգենդներից շատերը գրանցվել են տարբեր գրողների կողմից:
Հայկական ամենահայտնի լեգենդներից մեկը Սասունցի Դավթի պատմությունն է։ «Սասունցի Դավիթը»-ը հայ ժողովրդի ազգային էպոսն է՝ հիմնված բանահյուսության վրա։
«Սասունցի Դավիթ» էպոսի պատմությունը
Դյուցազնավեպը հայտնի է նաև որպես «Սասնա ծռեր»։ «Ծուռ» բառն այս պարագայում ունի իմաստային մի քանի նշանակություններ՝ խենթ, համարձակ, մոլեռանդ, խիզախ, խելահեղ եւ այլն:
Առաջին անգամ էպոսը գրի է առվել է 1873 թվականին՝ բանասեր-բանահավաք, ազգագրագետ Գարեգին Սրվանձտյանցի կողմից, և հրատարակվել է «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով։ 1889 թվականին Մանուկ Աբեղյանը գրի է առել էպոսի մեկ այլ տարբերակ, իսկ 1939 թվականին Հովսեփ Օրբելին՝ էպոսագետների խմբի հետ, հրատարակել է 60 պատմությունից բաղկացած ժողովածու։
Սասունցի Դավթի պատմության կառուցվածքն ու գլխավոր հերոսները
Պատմությունը բաղկացած է չորս հիմնական մասից, որոնցից յուրաքանչյուրը պատմում է մի սերնդի մասին և կոչվում է տվյալ ճյուղի գլխավոր հերոսի անունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «Սասունցի Դավիթ», «Փոքր Մհեր»։
-
Սանասարը և Բաղդասարը հայոց Գագիկ թագավորի դստեր Ծովինարի որդիներն են։ Տղաների ծնունդը կապված է խորհրդավոր ու գերբնական պատմության հետ։
Մի օր զբոսնելիս Ծովինարը ծարավում է, աղերսում է երկնքին և ժայռի միջից վճիտ աղյուր է բխում։ Ծովինարը երկու բուռ ջուր է խմում մոգական աղբյուրից և հղիանում: Ծնվում են զույգ տղաներ՝ էպոսի առաջին մասի հերոսները:
- «Մեծ Մհեր»-ը էպոսի երկրորդ հատվածն է: Այս մասը հայտնի է նաև որպես «Առյուծաձև Մհեր» կամ «Առյուծ Մհեր», քանի որ այստեղ Մհերը սպանում է ժողովրդի համար պատուհաս դարձած առյուծին։ Մհերը Սանասարի որդին է և այս ճյուղի գլխավոր կերպարը։
Ինչպես և նրա հայրը՝ Մհերն էլ հսկա էր: Նա կարող էր հեշտությամբ արմատախիլ անել հսկայական ծառերը և փետուրի նման վեր բարձրացնել: Մհերը պատրաստ էր իր ուժն ու զորությունն օգտագործել հայրենիքին օգնելու և խաղաղություն ապահովելու համար: Դրա ապացույցն էր նրա ճակատամարտը առյուծի հետ, որը նստել էր մարդկանց ճանապարհին դեպի ջրհորները և թույլ չէր տալիս անցնել:
- «Դավիթ»: Դավիթը Մհերի որդին է և էպոսի գլխավոր հերոսը: Նա հայտնի է նաև Թլոլ, Թլոր, Թլվատ, Թառլան մականուններով:
Դավիթն ունեցել է դժվար մանկություն, քանի որ մեծացել է առանց ծնողների և ապրել է Իսմիլ խանումի հետ, որը նախկինում իր հոր սիրեցյալն էր և իր ժողովրդի թշնամին է: Սակայն Դավիթը շատ արագ էր մեծանում:
Սասուն վերադառնալով՝ նա վերականգնում է իր հոր՝ Մհերի հիմնադրած եկեղեցին՝ Մարութա Սուրբ Աստվածածինը: Նա նաև ազատում է երկիրը արաբներից։ Շատ նշանակալից է Դավթի և Մըսրա Մելիքի հայտնի մենամարտը։
Դավիթը մահանում է, երբ վերադառնալով սիրուհու՝ Չմշկիկ-սուլթանի մոտ, սպանվում է իր հարազատ աղջկա արձակած նետից։
- Փոքր Մհերը Դավթի որդին էր և կրում էր իր պապի՝ Առյուծ Մհերի անունը:
Կյանքի վերջին տարում Դավիթը Սասունի ճանապարհին մարտի է բռնվում սեփական որդու՝ Մհերի հետ և անիծում նրան ասելով․ «անմահ լինես և անժառանգ»։
Սասունի Դավիթ էպոսի սիմվոլիզմը
Մենք տեսնում ենք, որ էպոսի մասերը հիմնված են սերունդների հաջորդականության վրա: Այդ իսկ պատճառով այդ մասերը կոչվում են ճյուղեր: Ընդհանուր առմամբ, էպոսը նման է ծառի, և յուրաքանչյուր մասը նրա ճյուղն է: Բացի ծառի հիմնական ճյուղերից՝ հերոսներից, կան նաև այլ ճյուղեր (կերպարներ), որոնք այնքան էլ ուժեղ չեն:
Օրինակ՝ Սանասարն ավելի մեծ քաջություն և ուժ ուներ, քան Բաղդասարը, այդ իսկ պատճառով պատմությունը պատմում է նրա սերնդի մասին: Սանասարն ուներ երեք որդի, բայց Առյուծ Մհերը ավելի կարևոր էր, քան մյուսները և այլն:
Էպոսի առավել բնորոշ առանձնահատկությունը՝ կերպարների հերոսական անպարտելի ոգին է, որն այս դեպքում խորհրդանշում է հայերի քաջությունն ու հերոսությունը: Սասունի քաջերը, ի վերջո, վտարում են արաբներին հայկական հողից:
Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը գրել է իր հայտնի «Սասունցի Դավիթ» բանաստեղծությունը՝ ներշնչված «Սասնա ծռեր» էպոսից: Նա նաև մշակել է էպոսի Դավթի ճյուղը։
Ներկայումս Սասունցի Դավթի արձանը գտնվում է Երևանում՝ հերոսի անունը կրող մետրոյի կայարանի հարևանությամբ: