Գարունը վերածննդի, երիտասարդացման, նորացման, հարության և աճման գաղափարների մասին է։ Այս եղանակը մեր սրտերը լցնում է իր գույներով և թարմությամբ, ուրախացնում և երիտասարդացնում է մեր հոգիները:
Art by Arpi Krikorian
www.arpikrikorian.com
Մարտին նշվող ամենագեղեցիկ տոներից մեկը կանանց միջազգային օրն է (Մարտի 8)։ Այն կանանց սոցիալական, տնտեսական, մշակութային և քաղաքական նվաճումները նշող գլոբալ օր է: Այդ օրը նաև նշանավորում է գենդերային հավասարության արագացմանն ուղղված գործողությունների կոչը։
Չնայած այս գեղեցիկ տոնը նշվում է արդեն մեկ դար, բայց այն ստեղծվել է որպես մարտահրավեր՝ նվիրված կանակց իրավունքների պաշտպանությանը։ Արևմուտքում կանանց միջազգային օրն առաջին անգամ նշվել է 1977 թվականից հետո, երբ Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր ասամբլեան անդամ պետություններին առաջարկել է մարտի 8-ը հռչակել կանանց իրավունքների պաշտպանության և ամբողջ աշխարհում խաղաղության օր:
Անկախության հռչակումից հետո տոների ցանկից մարտի 8-ը հանելու և փոխարենը նոր՝ ապրիլի 7-ը որպես մայրության և գեղեցկության տոն ընդունելու փորձ արվեց։ Այնուամենայնիվ, մարտի 8-ն այնքան խորը արմատներ ուներ մեր հասարակությունում, որ Մարտի 8-ից ապրիլի 7-ն այժմ ոչ պաշտոնապես հայտարարված են կանանց միամսյակ։
Մարտի 8-ը Հայաստանում պաշտոնապես նշվում է 1921 թվականից։ Բայց Հայաստանում կանայք վայելում են ոչ միայն կանանց միջազգային օրը, այլև մի ամբողջ տոնական ամիս մինչև ապրիլի 7-ը՝ որպես կանանց և գեղեցկության գովաբանման ամիս։ Այս օրը մեծ ոգևորությամբ նշվում է բոլորի կողմից։
Կանանց միջազգային օրը պաշտոնական տոն է Հայաստանում աշխատող կանանց համար: Այստեղ նրանք կարող են իրենց ուզածի պես վայելել օրը՝ չունենալով աշխատելու ոչ մի պարտավորություն։ Այդ օրը ընտանիքի մյուս անդամներն օգնում են տնային գործերում և թույլ են տալիս կանանց հանգստանալ ամբողջ օրվա ընթացքում։
Այս օրը ամբողջ Հայաստանով մեկ, կանայք ծաղիկներ, նվերներ և ջերմ բարեմաղթանքներ են ստանում հարազատներից, ընկերներից ինչպես նաև այլ կանանցից:
© Երևանի քաղաքապետարան
Կանանց միամսյակի ընթացքում հայ կանայք մեծ արտոնություններ են ստանում տարբեր հաստատություններից։ Օրինակ, այս ժամանակահատվածում խանութները գրավիչ զեղչեր են առաջարկում, տարբեր ռեստորաններ և սրճարաններ ունենում են հատուկ առաջարկներ, բանկերը առաջարկում են վարկեր, որոնք որոշակի արտոնություններ ունեն կանանց համար։
Համապատասխան աշխատավայրերում կանանց ավելի շատ ուշադրություն է դարձվում, և նրանց գրեթե ամեն օր ծաղիկներ են նվիրում։ Բացի ընտանեկան ուշադրությունից և ծաղիկներից, այս առանձնահատուկ օրը Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մի խումբ երիտասարդներ ծաղիկներ են նվիրում իգական սեռի յուրաքանչյուր անցորդի։
Այնուամենայնիվ, Հայաստանում մի խումբ ֆեմինիստներ դեմ են այդ օրը կանանց ծաղիկներ նվիրելու ժամանակակից սովորությանը և առաջարկում են կանանց տոնը մարտի 8-ին նշելու և տոնի սկզբնական պատմական նշանակությունը՝ կանանց իրավունքները պաշտպանությունը, պահելու գաղափարին։
Կանանց իրավունքների պահանջի ամենավառ օրինակը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ՝ 1917 թվականի մարտի 8-ին, երբ կանայք Սանկտ Պետերբուրգում գործադուլ էին հայտարարել՝ բողոքներ, որոնք կշարունակեին բորբոքել ռուսական հեղափոխությունը։ Ամեն տարի մայրաքաղաքում տեղի են ունենում բողոքի ակցիաներ և կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված երթեր, որոնք սովորաբար ավարտվում են համերգով։
Կանանց միջազգային օրը ձեռք բերված առաջընթացի, փոփոխության կոչերի և հասարակ կանանց խիզախության ու վճռականության տոնակատարության մասին մտորումների ժամանակն է։ Այն կանանց, ովքեր բացառիկ դեր են խաղացել իրենց երկրների և համայնքների պատմության մեջ:
Կանանց միջազգային օրվա առթիվ մի կարճ բանաստեղծություն եմ ներկայացնում՝ ի պատիվ այս հոդվածը կարդացող և ամբողջ աշխարհի բոլոր կանանց։
Ասում են՝ գեղեցկությունն այն է,
Ինչ կանանց միշտ պետք է։
Բայց հիշե՛ք՝ Կանայք շատ ավելին են,
Քան պարզապես գեղեցիկ։
Կանայք տաղանդավոր են,
Զվարճալի և սրամիտ։
Կանայք առավել են, Ուժեղ և խելացի։
Կանայք ամեն ինչ են, Ավելին, քան պարզապես գեղեցիկ։
Կանայք ավելի կարևոր են, քան ինչ-որ գեղեցիկ։