Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում մի փոքրիկ պատմական երկիր կա․ Հայաստանն է՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրը։ 4-րդ դարում՝ 301 թվականին, Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որ քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն։
Առաջին հայ լուսավորիչները
Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրները եղել են Հովհաննես և Բարդուղիմեոս առաքյալները (35-43), ում հայերն անվանել են առաջին հայ լուսավորիչներ։ Ահա, թե ինչու հայոց եկեղեցին առաքելական ծագում ունի․ քրիստոնեությունն այստեղ տարածվել է առաքյալների կողմից։
Ըստ պատմիչ Ագաթանգեղոսի՝ երբ Տրդատը 3-րդը վերադարձել է Հայաստան, որպեսզի ժառանգի իր հոր գահը, իր ճանապարհին նա զոհաբություն է մատուցել հեթանոսական աստվածուհի Անահիտին։ Նրա զինվորներից մեկը հրաժարվել է զոհաբերություն մատուցել, քանի որ նա քրիստոնյա էր և չէր կարող սպանել անմեղ մարդկանց։
Իմանալով նրա կրոնական ուղղվածության մասին՝ Տրդատը հրամայեց նրան նետել գետնի տակ փորված մի փոս, որտեղ շատ օձեր և բազմաթիվ միջատներ կային։ Բացի այդ, Տրդատը հրամայեց ձերբակալել և բանտ նետել բոլոր քրիստոնյաներին, իսկ բոլոր նրանց, ովքեր թաքցրել էին քրիստոնյաներին, սպանել։
Այդ ժամանակ հռոմեացի երեք կույսերը, ովքեր նույնպես երկրպագում էին քրիստոնյա Աստծուն, փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից, եկան Հայաստան և բնակություն հաստատեցին Վաղարշապատ քաղաքում։ Տրդատ 3-րդն իմացավ կույսերի մասին և տեսավ նրանց։ Տրդատը սիրահարվեց կույսերից մեկին, ում անունը Հռիփսիմե էր։ Նա ցանկանում էր ամուսնանալ Հռիփսիմեի հետ, սակայն կույսը մերժեց Տրդատի առաջարկը, և դա զայրացրեց հայոց թագավորին։ Տրդատը հրամայեց խոշտանգել բոլոր երեք կույսերին, իսկ հետո սպանել նրանց։
Կույսերի մահը, հատկապես Հռիփսիմեի, Տրդատի մոտ լուրջ հոգեկան ցնցումներ առաջացրեց։ Մի օր թագավորի քույրը երազ տեսավ, որտեղ Գրիգոր Լուսավորիչը (իր կրոնական հավատի համար Տրդատի հրամանով փոսում բանտարկված) կարող էր բուժել նրան:
Քրիստոնեության ընդունումը՝ որպես պետական կրոն
Որոշ պատմաբանների կարծիքով Գրիգոր Լուսավորիչը հայ առաքելական եկեղեցու առաջին հոգևոր ղեկավարն էր: Գրիգոր Լուսավորիչը թաղեց հռիփսիմյաց կույսերին, այնուհետև 66 օր քարոզեց քրիստոնեությունը և վերջապես բուժեց Տրդատին։ Վերջինս մկրտվեց Գրիգոր Լուսավորչի կողմից և ընդունեց քրիստոնեությունը։ Այսպիսով, Հայաստանը դարձավ քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին երկիրը։ Քրիստոնեության ընդունումից հետո Գրիգոր Լուսավորիչը հրամայել է ամենուր կառուցել քրիստոնեական տաճարներ և վանքեր։ Բոլոր հեթանոսական տաճարները ավերվել են, բացի Գառնու հեթանոսական տաճարից, որը դեռ կանգնած է:
Էջմիածին (ներկայիս Վաղարշապատ) քաղաքի այն վայրերում, որտեղ նահատակվել են հռիփսիմյաց կույսերը, կառուցվել են եկեղեցիներ՝ սբ․ Հռիփսիմե, սբ․ Գայանե, սբ․ Շողակաթ։
Քրիստոնեական եկեղեցիները
Ներկայումս Հայաստանը հազարավոր եկեղեցիների տունն է հանդիսանում։ Էջմիածնի մայր տաճարն աշխարհի ամենահին եկեղեցին է, որի կառուցողական աշխատանքները սկսվել են անմիջապես քրիստոնեության ընդունումից հետո։ Ինչպես արդեն նշեցինք, մայր տաճարից բացի այլ եկեղեցիններ կան քաղաքում։ Ահա թե ինչու է Էջմիածինը Հայաստանի հոգևոր կենտրոն համարվում։
Կան մի շարք այլ հնագույն եկեղեցիներ։ Այս հոգևոր երկրում հնարավոր է գտնել հնագույն փոքրիկ մատուռներ ինչպես նաև ճարտարապետական գլուխգործոցներ։ Իսկ գո՞ւցե Դուք կարող եք բացահայտել նաև Հայաստանի թաքնված եկեղեցիները։