Հայաստանի ամենաջրառատ և ամենաբարձր ջրվեժներից մեկը՝ Թռչկանը, գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին՝ Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան գետի վրա։ Ջրվեժի բարձրությունը ավելի քան 25մ է:
Տեղացիները ջրվեժը մինչ օրս անվանում են Չռան։ Ջրվեժը առավել հայտնի դարձավ 2011թ. երբ ջրվեժի վրա ցանկանում էին հիդրոէլեկտրոկայան կառուցել, շուրջ 2 ամիս բնապահպանների և ակտիվ քաղաքացիների պայքարից հետո հիդրոէլեկտրոկայան կառուցելու որոշումը չեղարկվեց և դադարեցվեց ՀԵԿ-ի շինարարությունը: Նույն թվականից տարածքը սահմանվել է որպես հատուկ պահպանվող գոտի։
Թռչկանը գտնվում է Շիրակամուտ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա, որտեղ և եղել է 1988թ-ի երկրաշարժի էպիկենտրոնը: