Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան

Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան

Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանը գտնվում է Արարատի մարզի Արարատ գյուղում՝ Գարեգին Նժդեհի փողոց 7 հասցեում։ ։ Այն ստեղծվել է ՀՀ կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ՝ ՝ Վազգեն Սարգսյանի պետական, հասարակական և ռազմական գործունեությունը հանրությանը ներկայացնելու նպատակով։

Թանգարանի բացումը տեղի է ունեցել 2001 թվականի մարտի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը։ Այցելուները կարող են ծանոթանալ նրա կյանքին ու գործունեությանը՝ որպես գրող, զինվոր, սպարապետ և պետական գործիչ։ Թանգարանի բակում տեղադրված է նաև Վազգեն Սարգսյանի կիսանդրին, որի հեղինակը քանդակագործ Կամսար Ղազարյանն է։


Քարտեզ