Մենձ Էր քարայր

Մենձ Էր քարայր

Մենձ Էր քարայրը գտնվում է Ալավերդի քաղաքում՝ Սանահինի վանք տանող ճանապարհին։

Տեղացիների նշում են, որ քարանձավը հանդիսացել է նաև որպես անասունների կացարան։ Լևոն Պարանյանի պատմելով՝ քարայրի մաքրման և բարեկարգման աշխատանքները սկսվել են 2000 թվականին։ Տարածքից հեռացվել են տարիներով կուտակված հողը, բացվել են փակված հատվածները։

Ներսի ցուցադրությունը ներկայացնում է Լոռու ավանդական կենցաղը՝ թել մանելու, հացահատիկ աղալու և մետաղ մշակելու տեսարաններով։ Առանձին հատվածում վերարտադրված է Ալավերդու դարբնոցային անցյալը, ներկայացված են նաև Սանահինի կամրջի մանրակերտը և տարբեր կենցաղային առարկաներ։