«Երևանի գարեջրի փառատոն»-ը Հայաստանի ամենասիրված փառատոններից մեկն է: Հայերը սիրում են գարեջուր և դրա հետ կապված ամեն ինչ, ուստի այս փառատոնը հիանալի առիթ է գարեջուրը զուգակցելու կենդանի երաժշտության, պարերի և խաղերի հետ:
Երևանի գարեջրի ամենամյա փառատոնը անցկացվում է Երևանում 2014 թվականից: Այն կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության վարչության կողմից՝ «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագրի շրջանակներում:
Երևանի գարեջրի փառատոնի նպատակն է հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի տեսականին և ավանդույթները և զարգացնել քաղաքային տուրիզմը։ Տարեցտարի փառատոնը ձեռք է բերում ավելի մեծ մասսայականություն: