Հայկական սեղանի ամենասիրված և գլխավոր ուտեստներից մեկը տոլման է։ Տոլման հայկական ծագում ունեցող ավանդական ուտեստ է, որը պատրաստում են թե՛ տոնական, թե՛ ամենօրյա սեղանի համար։
Հայերին հայտնի է տոլմայի ավելի քան 50 բաղադրատոմս։ Եվ բնավ զարմանալի չէ, որ մենք ունենք նաև տոլմայի փառատոն, որին մասնակցելով՝ կծանոթանաք տոլմայի գրեթե բոլոր տեսակներին։
Փառատոնի ընթացքում երկրի լավագույն խոհարարներն ու Հայաստանի տարբեր շրջաններից ժամանած մասնակիցները ներկայանում են տոլմայի իրենց տարբերակով: Համտեսից հետո փորձագետները հայտարարում են տոլմայի փառատոնի հաղթողներին:
Կազմակերպվում է համտես-վաճառք, ինչպես նաև տարբեր միջոցառումներ և մրցույթներ։ Տոնակատարությունն ուղեկցվում է ազգային երգ ու պարով: