Ամսաթիվը շուտով կթարմացվի
Ամեն տարի Երևանում տեղի է ունենում ամենահայկական իրադարձությունը՝ «Երևան Տարազ Ֆեստ»-ը: Փառատոնի կազմակերպիչներն են Երևանի քաղաքապետարանը և «Տերյան մշակութային կենտրոն»-ը:
Միջոցառումը կազմված է երկու մասից: Առաջին մասը ցուցահանդես-տոնավաճառ է, որից հետո ներկայացվում են հայ դիզայներների նոր հավաքածուները։ Ցուցահանդեսին, բացի հայկական տարազից, իրենց ազգային մշակույթը առանձին տաղավարներում ներկայացնում են նաև Հայաստանի Հանրապետությունում գործող դեսպանությունների ներկայացուցիչները։ Փառատոնի երկրորդ մասում՝ հայտնի հայ դիզայներները ներկայացնում են հայկական տարազի տարերով ժամանակակից հավաքածուներ, որոնք հաճախ իսկական արվեստի գործեր են:
«Երևան Տարազ Ֆեստ»-ը լավ հնարավորություն է ծանոթանալու հայկական ավանդական զարդանախշերին և իմանալ դրանց նշանակությունը։