Ի՞նչ է սպասվում հյուրերին
- Ավելի քան 80 տաղավարներ։ Այցելուները հնարավորություն կունենան տեսնելու և ձեռք բերելու գորգարվեստի, փայտարվեստի, կերամիկայի ու բրուտագործության, մաքրամեի, ազգային տարազների, հուշանվերների և դեկորատիվ-կիրառական արվեստի այլ բացառիկ աշխատանքներ։
- Համտեսներ և խոհանոց։ Բոլոր տաղավարներում սպասվում են հյուրասիրություններ․ հնարավորություն կունենաք համտեսելու Հայաստանի քաղաքային և գյուղական համայնքների ավանդական ու տեղական խոհանոցների համեղ ուտեստները։ Կկայանա նաև գինու և գարեջրի համտես։
- Մշակութային ծրագիր. Օրը կուղեկցվի բազմաժանր համերգային ծրագրով՝ ազգային երգ ու պար, երաժշտություն և անմոռանալի տոնական տրամադրություն։
Ինչու՞ արժե մասնակցել
Փառատոնն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Սա հիանալի հնարավորություն է մեկ օրում, մեկ վայրում բացահայտելու հայկական արհեստների ողջ գեղեցկությունն ու հյուրընկալությունը։