Երևանը՝ աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, հիմնվել է Ք․ Ա․ 8-րդ դարում (մ․թ․ա․ 782 թ․) և անվանակոչվել է Էրեբունի։ «Էրեբունի-Երևան»-ը Հայաստանի մայրաքաղաքի ծննդյան տոնն է, որը մեծ շուքով նշվում է ամեն տարի՝ հոկտեմբերին։
Տոնակատարությունն անց է կացվում 1968 թվականից ի վեր և ուղեկցվում է բազմազան միջոցառումներով և տոնական հրավառությամբ։