Փառատոնի 2 օրերի ընթացքում ներկայացվում են սուրճի, թեյի ու հայկական դեղաբույսային և լեռնային թեյերի բազամազան տեսականի:
Հատուկ տաղավարներում կարող եք մասնակցել աշխարհի տարբեր ժողովուրդների թեյախմության արարողությանը ( Չինաստան, Հնդկաստան, Վիետնամ, Կորեա) և ծանոթանալ այդ երկրների՝ թեյ պատրաստելու ու ըմպելու ազգային սովորություններին:
Փառատոնի ընթացքում անցկացվում է հայ բարիստաների առաջնություն, որը գնահատվում է միջազգային ժյուրիի կողմից: Միջոցառումն ուղեկցվում է երաժշտությամբ և սուրճի, թեյի ու համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառքով։