Սիան Սրբուհի Էլիաս

Սիան Սրբուհի Էլիաս

January 13, 2018

Աշխարհում, որտեղ ապրում է 7,6 միլիարդ բնակչություն (Worldometers-ի հաշվարկներով), 28,470 կմ2 մակերես տարածքում ապրող մի ազգ աշխարհին տվել է բազմաթիվ տաղանդներ, ովքեր փոխել են ոչ միայն իրենց ազգի, այլ նաև ամբողջ աշխարհի կյանքը: Այս տաղանդավոր մարդիկ փոխել են աշխարհը՝ դարձնելով այն ավելի լավը։ Նրանք հայեր են, ազգի զավակներ, ովքեր թվով փոքր են, բայց մեծ են իրենց ձգտումներով ու մտքերով։  Ոգեշնչվելով «Ավրորա» մրցանակի դափնեկրի «100 Armenians who changed the world» հոդվածից՝ Armenia Discovery թիմը որոշել է այս հայերի մասին առանձին գրել և աշխարհին պատմել նրանց տաղանդների մասին։

Ըստ այս ցանկի՝ մենք սկսեցինք 1-ին կետից և գրեցինք Տիկին Սիան Սրբուհի Էլիասի մասին։  Նա Նոր Զելանդիայում առաջին կին-գլխավոր դատավորն է, ծնվել է Մեծ Բրիտանիայում (Լոնդոն) 1949 թվականին։ Նրա հայրը հայ է, ով ծնվել է հայ փախստականի ընտանիքում, իսկ մայրը ուելսցի է։

Տիկին Սիան Սրբուհի Էլիաս

Օքլենդում Էլիասը հաճախել է աղջիկների թեմական դպրոց։ Նա ավարտել է Օքլենդի համալսարանը (1970) և ստացել իրավաբանի դիպլոմ։ Համալսարանից հետո շարունակել է սովորել Սթենֆորդի համալսարանում, իսկ արդեն 1972 թվականին աշխատանքի է անցել Օքլենդի իրավաբանական ընկերությունում։ Իր կարիերայի սկզբում նա աշխատել է որպես իրավաբան, ինչպես նաև եղել է ավտոմոբիլային սպորտի լիցենզավորման վերաքննիչ մարմնի և շրջակա միջավայրի հարցերով աշխատանքային խորհրդի անդամ:

1984-1988թթ. Էլիասը զբաղեցնում էր իրավական հարցերով լիազոր ներկայացուցչի պաշտոնը։ Նա նաև հայտնի է պայմանագրային աշխատանքների հետ կապված իր գործունեությամբ։ Էլիասն այն առաջին երկու կանանցից մեկն է, ովքեր կազմել են թագուհու խորհուրդը 1988 թվականին։  1995 թվականին նա գերագույն դատարանի դատավոր է դարձել և պաշտոնավարել է վերաքննիչ դատարանում։

Նոր Զելանդիայի առաջին կին գլխավոր դատավոր Տիկին Սիան Սրբուհի Էլիաս

Եվ վերջապես, 1990 թվականին Էլիասը պարգևատրվել է Նոր Զելանդիայի Հուշի մեդալով՝ ի նշան իր վաստակի ճանաչման։ 1999 թ․ մայիսի 17-ին նա ընտրվել է Նոր Զելանդիայի գլխավոր դատավոր՝ դառնալով առաջին կինը, ով երբևէ զբաղեցրել է այդ պաշտոնը։  Երբ կառավարությունը հայտարարեց գերագույն դատարանի ստեղծման ծրագրերի մասին, նրանք որոշեցին, որ Էլիասը ավտոմատ կերպով կնշանակվի նոր մարմնի անդամ։

Սիան Էլիասն արքայազն Ուիլյամսի հետ

Որպես գլխավոր դատավոր, նա նաև իրականացնում է կառավարության ադմինիստրատորի գործառույթները, երբ այդ պաշտոնը թափուր է կամ նշանակված կառավարիչը երկրից դուրս է: Էլիասը կառավարչի պաշտոնը զբաղեցրել է 2001 թ․ մարտի 22-ից մինչև 2001 թ․ ապրիլի 4-ը, ինչպես նաև 2006 թ․ օգոստոսի 4-ից մինչև 2006 թ․ օգոստոսի 23-ը:
Էլիասը Մաորի ժողովրդի իրավունքների հավատարիմ աջակիցն է։ Ամեն ինչ սկսվեց 1984-ին, երբ Էլիասի օգնությամբ հայց ներկայացվեց Վայթանգիի տրիբունալ:

Դա հանգեցրել է այլ պայմանագրային պաշտոնների, այդ թվում նորզելանդական խորհրդի գլխավոր դատախազի փաստաբան, կառավարության կողմից ռադիոհաճախականությունների վաճառքը թույլ չտալու գործի, ինչպես նաև 1994 թ․ Մաորի ընտրական տարբերակը վիճարկող գործի փաստաբան:

Այս աշխատանքի շնորհիվ նա այնքան բարձր է գնահատել Մաորիի սովորույթներն ու ձգտումները, որ մինչ օրս դրանք օգտագործում է դատական համակարգում ինչպես նաև իր անձնական կյանքում: 2003 թ․ հունիսին նա մասնակցել է մի նշանակալի գործի, որը հնարավոր է դարձրել, որ Մաորիի ցամաքային դատարանը կարող էր հողի սեփականության իրավունք տալ ցամաքին և ծովի հատակին։

Նոր Զելանդիայի գերագույն դատարանի դատավորները

(մեջտեղում արժանավոր տիկին, գլխավոր դատավոր Սիան Էլիասն է)

Հաջորդ 18 ամիսների ընթացքում նա ղեկավարել է հետագա իրավական խնդիրներն ու անկարգությունները Մաորիդի քաղաքական օրակարգում։  Գերագույն դատարանի հաստատումից հետո՝ 2004 թվականի հունվարին, տիկին Սիանը դարձել է դրա անդամ։

Էլիասը ամուսնացած է Հյու Ֆլեթչերի՝ Fletcher Challenge-ի նախկին գլխավոր տնօրենի և Օքլենդի համալսարանի նախկին ռեկտորի հետ: Հյու Ֆլեթչերը կարևոր դեր է խաղացել նորզելանդական արդյունաբերության զարգացման գործում՝ որպես Fletcher Challenge ընկերության գլխավոր գործադիր տնօրեն՝ շարժվելով իր հոր և պապի հետքերով։  Սիան և Հյուն ունեն երկու որդի՝ Էդվինը և Բենջամինը։

«Եթե կա նրա բնավորության մի գիծ, որի վերաբերյալ ոչ ոք չի վիճում, դա նրա գթասրտությունն է ամեն ինչում» - New Zealand Herald ամսագիր
 

Ձեզ կհետաքրքրի նաև