Ձմեռը Հայաստանում

Ձմեռը Հայաստանում

September 14, 2021

Ծրագրե՞լ եք այցելել Հայաստան ձմռանը։ Դուք շատ ճիշտ որոշում եք կայացրել։ Մեր երկիրը հրաշալի է տարվա բոլոր եղանակներին, դե իսկ ձմռանն այն ուղղակի հեքիաթային է։

Այցելելով Հայաստան ձմռանը՝ կզարմանաք թե ինչքան բան է առաջարկում երկիրը ձմեռային սպորտաձևերի սիրահարներին։ Հատկապես հաճելի է, որ ձմռանը Հայաստանում հիմնականում լինում է որ շատ ցուրտ և արևոտ։

Հայաստանում վերջին ամենացուրտ ձմեռը գրանցվել է 2016-ին: Այդ տարի ՇիրակիԿոտայքիԳեղարքունիքիԱրագածոտնի և Վայոց ձորի մարզերում ջերմաստիճանը հասել է մինչև -30: Վերջին տարիների ձմեռները համեմատաբար մեղմ են, և ձմռանը՝ հատկապես մայրաքաղաքում, գրեթե ձյուն չի գալիս: 

Ստորև կներկայացնեմ ձմռանը Հայաստանում այցելելու լավագույն վայրերը: Ծանոթացեք դրանց և ավելի հագեցած դարձրեք ձեր ձմեռային արձակուրդը Հայաստանում։

Ձմեռը Հայաստանում. Ծաղկաձոր

Ձմռանը բոլորի ուշադրության կենտրոնը Ծաղկաձորն է՝ Հայաստանի գլխավոր սպա քաղաքը և առողջարանը: Քաղաքը գտնվում է Կոտայքի մարզում: Այստեղ ձմռանը միշտ շատ մարդաշատ է, այնպես որ, եթե ցանկանում եք մնալ Ծաղկաձորում, պետք է ձեր նախընտրած հյուրանոցում նախօրոք տեղ ամրագրեք: Մատչելի գները, բարձրորակ դահուկային արահետներն ու հաճելի մթնոլորտը կդարձնեն ձեր արձակուրդն անմոռանալի:

Ձմեռը Հայաստանում. Ծաղկաձոր

Հարկ է նշել, որ լեռնադահուկային հանգստավայրերն առաջարկում են ուղեցույցներ և մարզիչների ծառայություն, ովքեր խոսում են մի քանի լեզուներով՝ ներառյալ ռուսերեն և անգլերեն: Ի դեպ, կարող եք պարզապես ճոպանուղի նստել և վայելել ձյունով ծածկված լեռնային բնապատկերը:

Ծաղկաձորի ամենահայտնի հյուրանոցներից և սպա-առողջարաններից են՝ «Ծաղկաձոր Մարիոթ», «Կեչառիս» հյուրանոցները, Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը, «Elegant Hotel & Resort»-ը, «Multi Rest House»-ը, «Ararat Resort»-ը: Ինչպես տեսնում եք, ընտրությունը մեծ է:

Ձմեռը Հայաստանում. Երևանի ամանորյա տոնավաճառ

Առաջին ամանորյա տոնավաճառը Երևանում կազմակերպվել է 2012 թվականին։ Դրանից հետո տոնավաճառն անցկացվում է ամեն տարի դեկտեմբեր-հունվար ամիսներին՝ հանրահայտ Հյուսիսային պողոտայում։ Ի դեպ, մթնորորտն այստեղ միշտ է տոնական։ 

Ձմեռը Հայաստանում. Երևանի ամանորյա տոնավաճառ

Երևանի ամանորյա տոնավաճառը տարեց տարի մեծանում է և ավելի շատ մարդկանց գրավում: Տոնավաճառին կարող եք գնել հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ, քաղցրավենիք, նվերներ կամ ամանորյա թեմատիկայով ցանկացած ուրիշ բան:

2018-ին տոնավաճառի տարածքում գործում էր 40 տնակ-տաղավար, որոնք զարդարված էին վաճառքի համար տարբեր իրերով: Եթե ​​ցանկանում եք կատարել յուրահատուկ ամանորյա գնումներ, ապա այս տոնավաճառը ձեզ համար հիանալի տարբերակ է: Բաց չթողնեք այն:

Ձմեռը Հայաստանում. Կարապի լճի սահադաշտ

Եթե Հայաստանի մայրաքաղաքում եք ձմռանը և ուզում եք հաճելի ժամանակ անցկացնել, ապա գնացեք Կարապի լիճ։ Կարապի լիճն արհեստական լճակ է մայրաքաղաքի կենտրոնում՝ Օպերայի հարևանությամբ։ Ձմռանը այս հրաշալի լճակը վերածվում է սահադաշտի։

Ձմեռը Հայաստանում. Կարապի լճի սահադաշտ

 Սահադաշտը գործում է արդեն շուրջ 15 տարի։ Այն բաց է դեկտեմբերի վերջից մինչև մարտի 1-ը, ամեն օր` առավոտյան 11-ից մինչև երեկոյան 10-ը: Գները բավականին մատչելի են: Եթե բերեք ​​ձեր չմուշկները, ապա մուտքի վճարը կլինի ընդամենը 500 դրամ:

Սակայն կարող եք նաև չմուշկներ վարձել՝ վճարելով 1000 դրամ մեկ ժամվա համար։ Իսկ եթե սկսնակ եք և վախենում եք սահել, մի անհանգստացեք, փորձառու մարզիչները կօգնեն ձեզ սովորել անվտանգ սահելու հիմնական սկզբունքները։

Ձմեռը Հայաստանում. Սևանա լիճ 

Իհարկե, Սևանա լիճն առավել պոպուլյար է ամռանը, սակայն այն բավականին տպավորիչ է նաև ձմռանը: Հաճախ, երբ ջերմաստիճանը չափազանց ցածր է, ամբողջ լիճը սառում է և ծածկվում սառույցի հաստ շերտով: Դուք նույնիսկ կարող եք քայլել սառույցով ծածկված լճի վրայով, սակայն պետք է շատ զգույշ լինել։ Ձմռանը լճի գեղեցկությունը գրեթե անբնական է և կարելի է հրաշալի լուսանկարներ անել:

Եթե քաղցած եք կամ ուզում եք հանգստանալ տաք անկյունում, ապա կարող եք գնալ ափամերձ ռեստորաններից որևէ մեկը, համտեսել հայկական ավանդական ուտեստներ կամ պարզապես թեյ խմել։ Լավագույն ռեստորաններից է «Քոլեթ»-ը՝ ավելի հայտնի որպես «Սեմոյի մոտ»։ Այստեղ կարող եք վայելել նաև Սևանի Իշխան ձուկ։ Ռեստորանից հրաշալի տեսարան է բացվում դեպի լիճը՝ հնարավորություն տալով հետևել ճայերի թռիչքին։

Ձմեռը Հայաստանում. Ձմեռային այգի

Երբևէ երազել եք հանդիպել Սանտա Կլաուսի հետ: Մենք ձեզ համար հիանալի նորություններ ունենք: Երևանի ձմեռային այգին ձեզ կտա այդ հնարավորությունը: Այս պուրակը փոքրիկ Լապլանդիա է Հայաստանի մայրաքաղաքում, որը բացվել է մի քանի տարի առաջ:

Ձմեռը Հայաստանում։ Ձմեռային այգի

Այստեղ կարող եք այցելել Սանտայի տուն, ուտել տիկին Կլաուսի պատրաստած համեղ բլիթները, ծանոթանալ Էլֆերի հետ: Կարող եք նաև խաղալ և լուսանկարվել Սանտայի և մյուսների հետ: Եթե ​​ սիրում եք չմուշկներով սահել, ապա այգու սահադաշտը ձեր դրամադրության տակ է։ Այն զբաղեցնում է 1800 քմ տարածք: Եթե չգիտեք սահել, մարզիչները կօգնեն և կուղեկցեն ձեզ:

Ձմեռը Հայաստանում։ Ձմեռային այգի

Այս այգին հեքիաթային մի վայր է հատկապես երեխաների համար։ Այստեղ նրանք կարող են մասնակցել տարբեր խաղերի, մրցույթների և վայելել ֆանտաստիկ շոուներ։ Ձմեռային այգու տոնական տրամադրությունը ձեր օրն անմոռանալի կդարձնի: Այգին գտնվում է Ազատության պողոտայում՝ քաղաքի կենտրոնից ընդամենը 4,5 կմ հեռավորության վրա:

Ինչպես տեսնում եք, ձմեռը հիանալի ժամանակ է Հայաստան այցելելու համար: Զվարճանքները, անմոռանալի հիշողությունները և ուրախ արկածները սպասում են ձեզ:

Armenia Discovery

Article by Armenia Discovery

You may also be interested in

Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր
March 16, 2020 Արշիլ Գորկի՝ հետաքրքիր փաստեր

Աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկին ծնվել է արևմտյան Հայաստանում 1904 թ․ ապրիլի 15-ին։ Արշիլ Գորկի-ն նկարչի կեղծանունն է: Նա ծնվել է որպես Ոստանիկ Սեդրակի Ադոյան։ Արշիլ Գորկու մասին մի շարք հետաքրքիր փաստեր կան, իսկ այս հոդվածում...

Continue Reading
Հայոց թագուհիներ
April 15, 2021 Հայոց թագուհիներ

Թագուհի ... Այսօր մենք այս բառը և հասկացությունն ավելի հաճախ օգտագործում ենք խոսելիս այն հայ կանանց մասին, որոնք հասել են մեծ բարձունքների իրենց մասնագիտական գործունեության ասպարեզում, քան նրանց, ովքեր ժառանգել են գահն իրենց նախնիներից կամ թագավորության,...

Continue Reading
Աշխարհի ամենահարուստ հայերը
December 21, 2020 Աշխարհի ամենահարուստ հայերը

Բոլոր ժամանակներում եղել են հարուստ հայեր՝ սփռված ամբողջ աշխարհով մեկ։ Այսօր ևս հայ գործարարներն իրենց մեծ ներդրումն են ունենում տարբեր երկրների զարգացման գործընթացում:  Եթե ​​ձեզ հետաքրքիր է իմանալ, թե ովքեր են այդ հարուստ մարդիկ և ինչպես...

Continue Reading