Գրեթե 3000 տարի առաջ Ֆինլանդիայում ձևավորվել է զվարճանքի մի նոր տեսակ, որը կազմակերպվում էր սառույցի մակերևույթին՝ բնական սառած ջրի վրա։ Ի սկզբանե գեղասահորդները ոտնաթաթերին կապում էին կենդանիների սրած ոսկորները և սահում։ Կարծիք կա, որ առաջին չմշկասահորդները հոլանդացիներ էին, 13-րդ դարում:
Արդեն 17-րդ դարում գեղասահքը բերվեց Մեծ Բրիտանիա, որտեղ 1740 թվականին հիմնադրվեց գեղասահքի սիրահարների առաջին ակումբը։ Ավելի ուշ մշակվեցին շարժումները և չմուշկներով սահելու առաջին պաշտոնական կանոնները։ Գեղասահքը 1871 թվականին ճանաչվել է որպես չմշկասահքի առաջին կոնգրեսի մարզաձև:
Դեռ հին ժամանակներից զվարճանքի այս տեսակը եղել է մարդկանց ուշադրության կենտրոնում։ Ժամանակի ընթացքում կառուցվել են սահադաշտեր՝ նախատեսված ինչպես պրոֆեսիոնալ սպորտի և սիրողական չմուշկասահքի, այնպես էլ վերապատրաստման համար։ Սահադաշտում չմուշկներով սահելը ցուրտ սեզոնի սիրված զբաղմունք է համարվում։ Հայաստանը նույնպես բացառություն չէ․ ձմռանը մենք սիրում ենք չմուշկներով սահել։
Կարապի լիճ՝ Երևանի բացօդյա սահադաշտ
Երևանում չմշկասահքի սիրահարները կարող են գտնել ինչպես բացօդյա, այնպես էլ փակ սահադաշտեր: Վարդագույն քաղաքի կենտրոնը զարդարում է բոլորի սիրելի Կարապի լիճը՝ փոքրիկ արհեստական ջրամբար, որը հայտնի է նաև որպես փոքրիկ Սևանա լիճ։ Այն գտնվում է հայկական ճարտարապետության ամենագեղեցիկ շենքերից մեկի՝ Օպերայի և բալետի թատրոնի շենքի մոտ և համարվում է Հայաստանի կապույտ մարգարիտը։
Կարապի լիճը, որը շրջապատված է ծառերով, նստարաններով և տարբեր սրճարաններով, սիրելի վայր է համարվում ամառային շոգ երեկոներն անցկացնելու համար։ Պարզապես նստե՛ք խոտի վրա կամ բացօդյա սրճարաններից մեկում և վայելե՛ք հիանալի տեսարանը:
Ամռանը Կարապի լճում լողում են սև և սպիտակ կարապներ,որոնք ավելի հետաքրքիր միջավայր են ստեղծում: Իսկ ձմռանը լճի մի մասն օգտագործվում է որպես սահադաշտ։ Սա առաջին բացօդյա սահադաշտն է Երևանում։
Աշխատանքային ժամերն են՝ 11:00 - 16:00 և 18:00 - 23:00: Սեփական չմուշկների առկայության դեպքում սահադաշտի տոմսի արժեքը կազմում է 500 դրամ (1 USD / 0.87 EUR), բացակայության դեպքում՝ 1000 դրամ (2 USD/1.75 EUR), տևողությունը՝ 1ժամ:
Երևանի Փակ սահադաշտը
Երևանի հաջորդ սահադաշտը գտնվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Սա ամենամեծ փակ սահադաշտն է։ Այստեղ, սահորդներին ոգեշնչելու և մոտիվացնելու նպատակով անձնակազմն ապահովում է տարբեր ժանրերի երաժշտություն։ Սահադաշտում 1 ժամ մնալու տոմսի արժեքը 2000 դրամ է (4.12 USD / 3.51 EUR)։ Սահադաշտը գործում է՝ 12:00-24:00:
Ձմեռային այգի՝ Երևանի բացօդյա սահադաշտ
Երևանի երրորդ սահադաշտը բացվել է համեմատաբար վերջերս Ձմեռային այգում։ Այն Երևանի ամենամեծ բացօդյա սահադաշտն է։ Չմուշկների վարձույթի արժեքը կազմում է 1500 դրամ (3 USD / 2 EUR), տևողությունը՝ 1ժամ:
Ձմեռային այգին այն վայրն է, որտեղ Դուք զգում եք ինչպես ամանորյա հեքիաթում։ Այստեղ կան նաև սառցե բար, սրճարան, Սանտայի փոստատուն, սառցե բլուրներ, էլֆերի դպրոց, տրոլների տուն, Միսս Կլաուսի Կարկանդակներ և հյուսիսային եղջերու կոչվող ժամանցի վայրեր։