4006, Տավուշի մարզ
Մակարավանքը 13-րդ դարի վանական համալիր է Տավուշի մարզում։ Գտնվում է Պայտաթափ լեռան ստորոտին: Վանքը միջնադարյան հայկական կրոնական ճարտարապետության յուրահատուկ հուշարձաններից է:
Կա մի ավանդություն, որի համաձայն 8-րդ դարում վանքի տեղում եղել է միայն մի փոքր եկեղեցի: Վարպետ Մակարն ու նրա որդին ստանձնում են դրա շուրջը վանք կառուցելու գործը: Որդին քար էր տաշում, նախշում, իսկ հայրը շարում էր պատերը:
Վարպետ Մակարն այնքան էր տարվել իր գործով, որ ապրում և, նույնիսկ, գիշերում էր վանքի կիսավարտ պատերի վրա։ Տարիներ անց վարպետը նկատում է, որ քարերը իրար չեն բռնում և զարդաքանդակներն էլ նույնը չեն։
Նա վերևից կանչում է որդուն՝ հարցնելու, թե ինչ է պատահել: Բանվորներն ասում են, որ նրա որդին հիվանդ է, սակայն Մակարը հասկանում է, որ որդին մահացած է: Ավարտելով վանքի կառուցումը՝ վարպետն իրեն ցած է նետում եկեղեցուց: Նրան թաղում են վանքի պատի տակ և վանքն անվանում Մակարավանք։
Համալիրի գլխավոր եկեղեցին, ըստ նրա կողքին կանգնեցված խաչքարի արձանագրության, կառուցվել է 1205 թ-ին։ Արտաքինից ուղղանկյուն, ներսից խաչաձև, խորանի երկու կողմերում երկհարկ ավանդատներով գմբեթավոր հորինվածքով եկեղեցի է։
Երկրորդ եկեղեցին համալիրի հյուսիս-արևելքում է և կառուցվել է X-XI դդ․։ Ս.Աստվածածին եկեղեցին կառուցվել է արևելյան մասում է՝ 1198 թ-ին։ Վանական համալիրը ներառում է նաև 1207 թ-ին կառուցված գավիթը և XIII դ.-ի նշխարատունը։
Սասունցի Դավիթ
Էկոտուրիզմ․ ի՞նչ է Հայաստանն առաջարկում էկոտուրիզմի սիրահարներին
ԹՈՒՄՈ կենտրոն